(իրականում ո՞ր պետությունների կողմից է ծրագրված սադրանքը և ինչպես կարող է այն իրականացվել)
Երեկ մինչև օրվա ավարտ ժամերն ու րոպեները հաշվելով, սպասեցինք ՈՒկրաինա ռուսական զորքերի ներխուժմանը, բայց երևի մոռացել էին, որ ըստ ԱՄՆ-ի, անձամբ նրա նախագահ Ջո Բայդենի, արևմտյան մի շարք լրատվամիջոցների, պետք է ներխուժեին… Ախր չէ՞ որ օրը նախապես էր հայտարարված` փետրվարի 16:
Փետրվարի 12-ին «Politico» թերթը հղում կատարելով իր աղբյուրին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին դաշնակիցների հետ տեսակոնֆերանսի ռեժիմով վարած բանակցությունների ընթացքում, հիմնվելով ամերիկյան հետախուզության տվյալների վրա, հայտնել է փետրվարի 16-ին ՈՒկրաինա ռուսական հնարավոր «ներխուժման» մասին։ Բանակցություններին, որոնց ընթացքում Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ, մասնակցել են ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստան և Ռումինիայի ներկայացուցիչները:
Բացի Բայդենի ասածից, նրա աշխատակազմի մի քանի աղբյուրներ ևս, որպես ՌԴ հարձակման օր, նշել էին փետրվարի 16-ը։ Գերմանական հեղինակավոր «Der Spiegel» պարբերականը նույնպես, որպես «ներխուժման» հավանական ժամկետ, նշել էր փետրվարի 16-ը։ Նախօրեին ենթադրյալ ներխուժման ժամանակը նշեցին բրիտանական տաբլոիդները: «The Sun»-ը, վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրը, գրել էր, որ ներխուժումը տեղի կունենա փետրվարի 16-ին, բրիտանական ժամանակով ժամը 1:00-ին (Մոսկվայի ժամանակով 4:00-ին և Կիևի ժամանակով 3:00-ին): Ավելի ուշ տաբլոիդը խմբագրել է հոդվածը. վերնագրում այժմ նշվում է, որ Ռուսաստանը պատրաստ է ներխուժել ՈՒկրաինա «ցանկացած պահի»:
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ի երեկվա հրապարակումից, «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հիմա էլ ՈՒկրաինա Ռուսաստանի ներխուժման նոր ժամկետ է հայտարարել: Ըստ նրա, ՈՒկրաինայի դեմ Ռուսաստանի «ռազմական ագրեսիան» կարող է լինել այս շաբաթ:
Սատանային ծառայող ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը նույն հարցազրույցում շինծու մտահոգություն է հայտնել, թե Մոսկվան «պատրաստվում է լարել» իրավիճակը ՈՒկրաինայի հետ սահմանին` այն դեպքում, երբ, դատելով ամենից, հենց Միացյալ Նահանգներն է պատրաստվում, ՈՒկրաինայի, թերևս նաև Մեծ Բրիտանիայի հետ միասին կամ առանց նրանց, սադրանք իրականացնել ՈՒկրաինայում, Դոնբասում կամ ռուս- ուկրաինական սահմանին, ինչը Դոնբաս ՈՒկրաինայի զինված ուժերի ներխուժման կամ ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմի մեկնարկը կհանդիսանա:
«Այս շաբաթ ագրեսիայի սկսումը միանգամայն հնարավոր է, եթե նայեք, թե ինչ է տեղի ունենում ՈՒկրաինայի շրջակա տարածքներում ռուսական զորքերի տեղակայման հետ կապված»,- ասել է Բլինկենը՝ պատասխանելով հեռուստալրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ իշխանությունները կարծու՞մ են, որ «ներխուժումը» կարող է տեղի ունենալ չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին։
Պետքարտուղարը նաև «մտահոգություն» է հայտնել, որ Մոսկվան «պատրաստվում է լարել» իրավիճակը ՈՒկրաինայի հետ սահմանին՝ «այնտեղ ավելի ու ավելի շատ ստորաբաժանումներ տեղակայելով»։
Նախ, եթե նույնիսկ ճիշտ է Բլինկենի ասածն ՈՒկրաինայի շրջակա տարածքներում (նկատի ունի ՈՒկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև ՈՒկրաինայի և Բելառուսի սահմանների մոտ) ռուսական զորքերի տեղակայման, «այնտեղ ավելի ու ավելի շատ ստորաբաժանումներ» տեղակայելու վերաբերյալ, ապա իր ինքնիշխան տարածքում զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև զորքերի տեղակայումն ու նրանց շարժը ՌԴ-ի բացառիկ իրավունքն է, որքան էլ այն տհաճ լինի ԱՄՆ-ի, Արևմուտքի և ՈՒկրաինայի համար:
Ռուսաստանը պարտավոր չէ վերոնշյալ գործողությունների համար նրանցից թույլտվություն խնդրել ու ստանալ կամ այդ կապակցությամբ նրանց հաշվետու լինել: Ռուսաստանի իրավունքն է նաև դաշնակից ու միութենական պետության (Բելառուսի) տարածքում, նրա ԶՈՒ-ի հետ միասին, զորավարժությունների անցկացումը: Եթե Բլինկենը կեղծավոր չլիներ և իսկապես մտահոգված լիներ ՈՒկրաինայի հետ սահմանին իրավիճակի լարմամբ, ապա այդ մտահոգությունը կհայտներ նաև Դոնբասի հետ ՈՒկրաինայի շփման գծի երկայնքով ՈՒկրաինայի բանակի ռազմական տեխնիկայի և զինծառայողների կեսի (շուրջ 125 000) կուտակման ու Դոնբաս ներխուժելու մտադրության կապակցությամբ:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցի ժամանակ, «Lenta.ru»-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ ՈՒկրաինայի սահմանի մոտ ռուսական զորավարժությունների անցկացման պատճառն ԱՄՆ-ից ՈՒկրաինային զենքի լայնածավալ մատակարարումն է: Նա նշել է, որ ԱՄՆ-ը զգալիորեն ընդլայնել է ՈՒկրաինային զենքի մատակարարումը։ Զախարովայի խոսքով՝ 2022 թ. սկզբից ՈՒկրաինայում վայրէջք է կատարել ավելի քան 40 ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ, իսկ 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ը 2,7 մլրդ դոլար է ծախսել ՈՒկրաինային ցուցաբերված ռազմական օգնության վրա։
Դատելով ամենից, ինչպես արդեն նշեցինք, հենց Միացյալ Նահանգներն է պատրաստվում ՈՒկրաինայի, թերևս նաև Մեծ Բրիտանիայի հետ միասին կամ առանց նրանց, սադրանք իրականացնել ՈՒկրաինայում, Դոնբասում կամ ռուս- ուկրաինական սահմանին, և արդեն նույնիսկ մատնում են, թե ինչպես:
Մատնողներից մեկն էլ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն է, որը, «РИА Новости»-ի փետրվարի 15-ի հրապարակման համաձայն, «Sky News»-ին տված հարցազրույցում անհիմն կերպով ասել է.
«Մենք ենթադրում ենք, որ կարող է տեղի ունենալ «գործողություն օտար դրոշի ներքո»... Այն, ինչ մենք ակնկալում ենք, որ տեղի կունենա առաջիկա մի քանի օրերի ընթացքում, դա «օտար դրոշի ներքո գործողության» փորձն է` պատրվակ ստեղծելու և պնդելու, որ ուկրաինացիները հարձակվում են իրենց վրա, որպեսզի ռուսները պատրվակ ունենան ՈՒկրաինա ներխուժելու համար»:
Ավելի վաղ էլ Միացյալ Նահանգներն էր հայտարարել, թե Ռուսաստանն այս ամսվա ընթացքում կարող է հարձակվել ՈՒկրաինայի վրա որպես պատրվակ օգտագործելով սադրանք՝ «օտար դրոշի ներքո գործողություն» սեփական ուժերի կամ հարևան երկրի ռուսալեզու բնակիչների դեմ (ԱՄՆ-ը նկատի ունի Դոնբասի բնակչությանը), ընդ որում, հարձակումը սկսելով ավիացիայի կիրառմամբ:
Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, առնվազն ենթադրելու, որ առաջիկա օրերին սադրանքը կարող է իրականացվել ուկրաինական ավիացիայի կիրառմամբ Դոնբասի, ՌԴ-ի կամ, բացառված չէ, Բելառուսի վրա կատարված հարձակմամբ, որը կներկայացվի իբրև ուկրաինական տարբերանշաններով ՌԴ ավիացիայի կողմից կատարված հարձակում:
Ի դեպ, եթե սադրանքի ու պատերազմի հետևանքներից վախենալով, ՈՒկրաինան նույնիսկ չգնա այդ քայլին, ուկրաինական մի քանի ինքնաթիռներ կարող են շատ արագորեն զավթվել, օդ բարձրացվել ու հիշյալ սադրանքի իրականացման համար օգտագործվել ամերիկյան կամ բրիտանական հատուկջոկատայինների, հատուկ ծառայությունների աշխատակիցների կամ գործակալների կողմից (վերջինների դեպքում բացառված չէ նույնիսկ ուկրաինացի…), իսկ հետո, երբ պատերազմը սկսվեց, ինչպես ասում են, արդեն «շունը տիրոջը չի ճանաչի», Զելենսկուն ուղղակի կստիպեն կատարվածի մասին չաղմկել ու շարունակել պատերազմը, բացատրելով, որ չենթարկվելն իր համար կլինի կործանարար:
Ընդգծենք, որ ՈՒկրաինա «Ռուսաստանի ներխուժման» ԱՄՆ նախագահի և այլոց կողմից ավելի վաղ «նշանակված» ժամկետները` հունվարի կեսից փետրվարի կես, փետրվարի 15, փետրվարի 16, այս շաբաթ, ոչ թե ամերիկյան և բրիտանական հետախուզությունների վատ աշխատանքի հետևանք և ինչ-որ սխալմունքի, շփոթմունքի արտահայտություն են, այլ յուրօրինակ «ծխածածկույթ»` թաքցնելու իրենց կողմից, Զելենսկու հետ միասին կամ առանց նրա, նախապես պլանավորած ու հայտնի սադրանքի իրականացման ստույգ օրը: Վաղը կարող են հայտարարել, թե, տեսա՞ք, որ Ռուսաստանի կողմից սադրանք իրականացնելու և ՈՒկրաինա ներխուժելու մասին մեր զգուշացումները ճիշտ էին, ի վերջո, ճիշտ դուրս եկան, պարզապես մենք մի փոքր սխալվել էինք` կարծելով, թե հարձակումը մի քանի օր կամ շաբաթ առաջ պետք է տեղի ունենա:
Կարծում եմ, սադրանքի իրականացումը կամ պատերազմի սկիզբը կլինի փետրվարի 22-ին. խորհրդանիշները, այդ թվում նաև` թվային, ԱՄՆ-ի ու նրա հետևում կանգնած գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի կողմից կարևորվում են… Հիշո՞ւմ եք 44- օրյա պատերազմից առաջ Լեդի Գագայի տեսահոլովակը…
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ՈՒկրաինայում սադրանք նախապատրաստելու մասին այս և այլ հայտարարություններն անվանել է ՌԴ-ի դեմ տեղեկատվական պատերազմ: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ՈՒկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի պլաններ չունի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկիրը ստիպված է եղել զորքեր ուղարկել ուկրաինական սահմաններ ՆԱՏՕ-ի զորավարժությունների արդյունքում ստեղծված «անբարյացակամ մթնոլորտի» և դաշինքի ենթակառուցվածքների առաջխաղացման պատճառով։
Մոսկվան հերքել ու հերքում է Ուկրաինա ներխուժելու մտադրության վերաբերյալ վերոնշյալ անհիմն մեղադրանքները և կարծում է, որ այդ հաղորդումները պատրվակ են հանդիսանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերն Արևելյան Եվրոպայում տեղակայելու համար: Միաժամանակ չբացառելով, որ նման հայտարարություններն արվում են Դոնբասում սադրանքների համար, Մոսկվան զգուշացրել է, որ ՈՒկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ