Թուրքիան երեկ հրետակոծության է ենթարկել սիրիական տարածքները` այդպիսով պատասխանելով թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպին։ Նշենք, որ չորեքշաբթի թուրքական Ակչակալե քաղաքում 5 մարդ է զոհվել Սիրիայի կողմից հրթիռակոծման հետևանքով:
Թուրքիան դիմել է ՄԱԿ-ին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ սիրիական ագրեսիան դադարեցնելու համար։ Թուրքական կողմը նշում է, որ հրետակոծության հետևանքով զոհվել են սիրիական բանակի զինվորներ։
ՆԱՏՕ-ն պահանջել է Սիրիայից անհապաղ դադարեցնել բռնությունները իր դաշնակից Թուրքիայի նկատմամբ: «Դաշինքը սատարում է Թուրքիային և կոչ է անում սիրիական ռեժիմին վերջ տալ միջազգային իրավունքի խախտումներին»,- ասված է երեկ երեկոյան ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ:
Իրադրությունը երկու երկրների միջև լարված է, և փորձագետները չեն բացառում, որ դա կարող է լուրջագույն հետևանքներ ունենալ։