Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսի մոտ բժիշկները հայտնաբերել են շագանակագեղձի քաղցկեղ։ Առաջիկա չորեքշաբթի 61-ամյա նախագահը վիրահատվելու է։ Հայտնաբերված ուռուցքը մեծ չափերի չէ, հիվանդությունը հայտնաբերվել է վաղ շրջանում։ Բժիշկները վիրահատության հաջող ընթացքը գնահատում են 97 տոկոս։