Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Հաիթիի մայրաքաղաքի փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Միշել Մարտեիի և կառավարության հրաժարականը։ Ցուցարարները մեղադրում են նախագահին կաշառակերության համար, ինչպես նաև իրենց դժգոհությունն են հայտնում մթերքների թանկացման առնչությամբ։ Նրանք հայտարարում են, որ նախագահն ընտրվելուց ի վեր թույլ է տվել բազմաթիվ սխալներ, չի կատարել նախընտրական խոստումը և հանրակրթությունը չի դարձրել անվճար, երկրաշարժից տուժածներին չի ապահովել բնակարանով։