Մեծ թվով մարդիկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այս գիշեր բողոքի ակցիա էին կազմակերպել այն բանից հետո, երբ հրապարակվեց քրեակատարողական հիմնարկներից մեկում դատապարտյալների նկատմամբ խոշտանգումների և նրանց բռնաբարության տեսագրությունը։
«Սա ինքնաբուխ ակցիա է։ Այստեղ հավաքվել են նրանք, ովքեր տեսել են այդ սարսափելի տեսագրությունը,- BBC-ին ասել է ցույցի մասնակիցներից Դաչի Ցագուրիյան։- Բոլոր նրանք, ովքեր ստեղծել են այս համակարգը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Կադրերն ընդդիմադիր հեռուստաալիքներին է փոխանցել բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն, որն այժմ Բելգիայում է։ Նա դրանք մի քանի ամիս շարունակ գաղտնի նկարել է:
Վրանստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ կան ձերբակալվածներ: