Քենիայում Կարմիր խաչի գրասենյակը հայտարարում է, որ Եթովպիայի մի քանի հազար բնակիչներ ստիպված են եղել փախչել երկրից, որպեսզի փրկվեն էթնիկ երկու խմբավորումների միջև ծագած բախումներից։
Քենիայում հայտնված մոտ 10 հազար եթովպիացիներ մարդասիրական օգնության կարիք ունեն։ Նրանք բոլորը տեղավորվել են դպրոցներում կամ մզկիթների շուրջ ձևավորված ճամբարներում։
Եթովպիայի իշխանությունները հայնում են, որ միջէթնիկ բախումներից մոտ 50 մարդ է զոհվել։