Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» անվանական, արժեկտրոնային պարտատոմսեր կթողարկի

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ»  անվանական,  արժեկտրոնային  պարտատոմսեր  կթողարկի
10.06.2008 | 00:00

Հունիսի երկրորդ կեսին «Արարատբանկը» մտադիր է 400 մլն դրամ ծավալով անվանական, արժեկտրոնային 40000 պարտատոմսեր թողարկել` 10000 դրամ անվանական արժեքով և 18 ամիս մարման ժամկետով, ինչի մասին հավաստել է բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Նշելով, որ առաջին անգամ իրենց բանկը ընդհանուր առմամբ 25 000 կորպորատիվ պարտատոմսեր է թողարկել 2007-ի մայիսին, 10 000 դրամ անվանական արժեքով և 205 մլն դրամ ծավալով, Օսիպյանը հավելել է, թե դրանց եկամտաբերությունը տարեկան կազմել է 8 տոկոս:

Ստացվում է, որ պարտատոմսերի երկրորդ թողարկումը պայմանավորված է առաջինի դրական արդյունքով: Ինչ վերաբերում է թողարկման ծավալների ավելացմանը, բանկի գործադիր տնօրենի հավաստմամբ՝ այն բացատրվում է շուկայի պահանջարկի ավելացմամբ: Դրա ապացույցը հենց միայն այն հանգամանքն է, որ առաջին թողարկման ժամանակ երկրորդային շուկայում կատարված գործարքների ծավալը գրեթե 1,8 անգամ գերազանցել է թողարկման ծավալը: «Հուսով եմ, որ այս բնագավառում «Արարատբանկի» հաջող փորձը լավ օրինակ կդառնա այլ ընկերությունների համար»,- իր հերթին նշել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Ռոբերտ Սինգլեթարին, ով համոզված է, որ այսուհետ հիմնականում կարճաժամկետ պարտատոմսեր թողարկող ընկերությունները ևս կարող են երկարացնել դրանք, քանի որ «շուկայում նման պահանջարկ իսկապես կա,…և դա լավ կանդրադառնա հայաստանյան արժեթղթերի շուկայի զարգացման վրա»:

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 16413

Մեկնաբանություններ