Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

«ԸՏԵՆՑ ՉԻ, ՈՐ ՉԵՆ ԴՆԵԼՈՒ, ՉԵՆ ԽՄԵԼՈՒ, ՉԵՆ ՈՒՏԵԼՈՒ, ՉԵՆ ՇՆՉԵԼՈՒ»

«ԸՏԵՆՑ ՉԻ, ՈՐ ՉԵՆ ԴՆԵԼՈՒ, ՉԵՆ ԽՄԵԼՈՒ, ՉԵՆ ՈՒՏԵԼՈՒ, ՉԵՆ ՇՆՉԵԼՈՒ»
08.02.2011 | 00:00

ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Տեղեկություններ կան, թե Ձեր բիզնեսի վիճակը բավականին վատ է, նույնիսկ «Կիլիկիա» ֆուտբոլային թիմն եք ուզում վաճառել։
-Բոլորն էլ բիզնեսի հետ կապված թեթև վատ բաներ ունենում են (ծիծաղում է- Ռ. Խ.)։ Ինչ վերաբերում է «Կիլիկիային», մեր հոլդինգի այսօրվա ֆինանսական վիճակը չի բավարարում, որ թիմը պահենք։
-Ճգնաժամից հետո հաշվե՞լ եք Ձեր վնասների չափը։
-Ճգնաժամը բոլորի վրա էլ ազդել է։ Մենք ճգնաժամի միջին մասում «Դիլիջան» հանքային ջրերի գործարանն ամբողջովին վերականգնեցինք և շուկա մտնելու համար բավականին լուրջ ֆինանսական ներդրում կատարեցինք։ Ճեղքվածքն այստեղից է առաջացել։ Բայց մինչև ներդրում չանես, հաջողության չես հասնի։ Կփորձենք այս ամռանը վերականգնել մեր վիճակը։ Տեսնենք` հաջողությունը ո՞նց կլինի։
-Խոսակցություններ կան, որ հաջորդ խորհրդարանում չեն լինելու գործարարներն ու ՀՀԿ-ի հնաբնակները։ Փաստորեն, երկու առումով էլ Դուք տուժում եք։
-Մեզ մոտ դա սկզբունք չէ, ազատ կարող են բոլորն իրենց թեկնածություններն առաջադրել, մարդու իրավունքների խնդիր գոյություն ունի։ Ըտենց չի, որ չեն դնելու, չեն խմելու, չեն ուտելու, չեն շնչելու։ Էն մարդիկ, ովքեր բիզնես ունեն ու չեն գտնում, որ ԱԺ-ում պիտի լինեն, ուրեմն չեն լինի։
-Այդ առումով Դուք որևէ մտահոգություն չունե՞ք։
-Էստեղ ոչ մի վտանգ չեմ տեսնում, իրականում խոսակցություններ են միայն, թե ըսենց ա լինելու, ընենց։ Հայերին գիտեք, ընենց մեկնաբանություն կանեն, աշխարհը կզարմանա։
-Դուք անձամբ կուզե՞ք հաջորդ խորհրդարանում լինել։
-Ճիշտը որ ասեմ` մտածելու խնդիր է։ Բայց իմ կամքով։
-Մտածեք։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ