Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 
  • Գյումրիում կկառուցվի նոր ճանապարհ

    Գյումրիում կկառուցվի նոր ճանապարհ

    18.05.2012| 05:38
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Գյումրիում առաջիկայում կառուցվելիք նոր ճանապարհը «Մուշ-2» նորակառույց թաղամասը կկապի քաղաքի կենտրոնական մասին հարող Բուլվարային փողոցին:
  • Բաղրամյանի տարածաշրջանում կիրականացվի միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը նպատակաուղղված ծրագիր

    Բաղրամյանի տարածաշրջանում կիրականացվի միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը նպատակաուղղված ծրագիր

    18.05.2012| 05:35
    ՄԱԿ-ի միջազգային զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակն ու «Ֆրութֆուլ Արմենիա» ընկերությունը Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան (Բաղրամյանի տարածաշրջան) համայնքներում կիրականացնեն համատեղ աջակցության ծրագիր։ Այն նպատակաուղղված է գյուղատնտեսական և միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսության աճին և գյուղական համայնքներում որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը։
  • Ճամփաբաժան

    Ճամփաբաժան

    18.05.2012| 05:33
    Մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունների խորհրդի նիստը, որը վարելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Քննարկվելու են հետընտրական զարգացումները: Եվ ամենակարևորը. նիստի նպատակն է ՀԱԿ-ը լքել ցանկացողների հոսքը դադարեցնելը: ՀԱԿ-ի առաջնորդը ցանկանում է լսել առկա իրավիճակի շուրջ տարբեր քաղաքական ուժերի գնահատականները, սակայն, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, ի վերջո, բոլոր որոշումները կայացնելու է Տեր-Պետրոսյանը:
  • Տղա ես` դիմացիր

    Տղա ես` դիմացիր

    18.05.2012| 05:30
    Իրեն լիովին «պոլիտիկային» տված Սամվել Ալեքսանյանը նոր խորհրդարանում նոր իմիջով է ներկայանալու: Օլիգարխի, չէ, կներեք, ԱԺ պատգամավորի երեկվա նամակ-հրավերը Նիկոլին ոչ թե թամադայի փնտրտուք է, այլ քաղաքագիտության մեջ «խորացած», «մրցակցային ընտրությունների» բովով անցած, ընդդիմադիրների հետ «պառլամենտական գործընկեր» դարձած «ազգընտիրի» յուրահատուկ հրավեր:
  • «Մղձավանջն» ավարտվեց

    «Մղձավանջն» ավարտվեց

    18.05.2012| 05:28
    Վերջապես Սերժ Ազատիչը եկավ-տեսավ-ազատեց բոլորիս ու հատկապես իր թիմին` օրեր տևած ծանր «մղձավանջից»: Ասաց` տրամադրությունը բարձր է (չհարցրեց իր թիմին` ինչո՞ւ եք լրագրողներին մշտապես դրսում պահում, իշխող կուսակցություն ենք, մի պրես-կենտրոն չե՞նք կարողանում ստեղծել էսպիսի օրերի համար. չէ՞ որ «էսպիսի օրեր» անցնող տասնհինգ տարիներին շատ են եղել, ու Աստված գիտի` էլի ինչքան կլինեն. անձրև է, ձյուն է, կարկուտ է… լրագրող են, կին են, աղջիկ են, ինչևէ), և կայտառ անցան գործի (ժամը վեցին «Օջախում» ընտրություններին նվիրված հաջորդական կայտառ «միջոցառումից» էին գալիս):
  • Սերժ Սարգսյանը կգնա Չիկագո

    Սերժ Սարգսյանը կգնա Չիկագո

    18.05.2012| 04:55
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ռասմուսենը Չիկագոյում մայիսի 20-ին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև Սերժ Սարգսյանին: Գագաթնաժողովն առանձնանում է նրանով, որ Վրաստանի անդամակցության հարց օրակարգում չի լինելու, քննարկվելու են Աֆղանստանին վերաբերող և «հարակից» հարցեր: Կմասնակցի՞ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին, այս պահին դեռ պարզ չէ, տեղեկացնում են նախագահական մեր աղբյուրները: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Սերժ Սարգսյանը շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ:
  • ԲՀԿ-ում, ինչպես ԲՀԿ-ում

    ԲՀԿ-ում, ինչպես ԲՀԿ-ում

    18.05.2012| 04:52
    Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալու օրը (չորեքշաբթի)` ժամը վեցին, նախագահական է կանչել Գագիկ Ծառուկյանին` խոսելու «գազեթից-բանից», անցնող-դարձողից: Խոսակցության ողջ հմայքն այն է, որ նյուանսները «չեն հրապարակվում», չնայած մեր ունեցած տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մեկ միլիմետր իսկ չի նահանջել իր առաջարկներից (հինգ նախարարական, երեք մարզպետական պորտֆելներ, համաձայնության կառավարություն, եթե ԲՀԿ-ն վախենում է «կոալիցիա» բառից, 13 թվի ամրագրում` «գործող նախագահի» մասով)։
  • «Երիտասարդությունը շարժման մեջ»

    «Երիտասարդությունը շարժման մեջ»

    17.05.2012| 09:55
    Օրերս տեղի ունեցավ Բրիտանական խորհրդի «Play Your East Part I» կապերի հաստատման սեմինարի բացման պաշտոնական արարողությունը: Սեմինարը նպատակ ունի գիտելիքներ և հմտություններ փոխանցել երիտասարդներին, որպեսզի վերջիններս հետագայում «Արևելյան գործընկերության երիտասարդական պատուհան» բաղկացուցչի շրջանակում համատեղ ծրագրեր կազմեն:
  • «Միայն բողոքում են, որ պատերազմի մասին չեն գրում, բայց դա անգիտություն է»

    «Միայն բողոքում են, որ պատերազմի մասին չեն գրում, բայց դա անգիտություն է»

    17.05.2012| 09:50
    Երեկ գրողների միությունում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում: «Մեր գրողները, ոմանք զենքով, ոմանք էլ գրիչը զենք դարձրած, միացան համաժողովրդական պայքարին: Այսօր ունենք հրաշալի առիթ օրվա խորհուրդը ծառայեցնելու հայ գրողի, հայ գրի, հայ գրականության ներկայությանը Արցախյան հերոսամարտին»,- ասաց ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ:
  •  Արեգակի օղակաձև խավարման ժամերին Հայաստանում գիշեր է լինելու

    Արեգակի օղակաձև խավարման ժամերին Հայաստանում գիշեր է լինելու

    17.05.2012| 08:01
    Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում, որը տեսանելի կլինի Արևելյան Ասիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Խաղաղ օվկիանոսից, Արևմտյան ԱՄՆ-ից, Հյուսիսային Ամերիկայից: Ի տարբերություն լրիվ խավարման, լուսինը ծածկելու է Արեգակի սկավառակի հիմնական մասը` եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ: Այս մասին տեղեկացրին Բյուրականի աստղադիտարանից: