«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Սարդարապատի» հուշահամալիրում հուլիսի 11-ին կանցկացվի «Տոլմայի հայկական» երկրորդ փառատոնը:
«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» ( ՍՊԱԾ) գործակալությունում մշակվել է և առաջիկայում ՀՀ կառավարություն կներկայացվի «Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման» ծրագիրը, որի իրականացման համար ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԱ-ի հետ»:
Պակիստանում ոստիկանական տեղամասից ամբոխը բռնի կերպով դուրս է բերել աստվածամերժության մեջ մեղադրվող մի մարդու և այրել նրան խարույկի վրա։ Այդ մասին հայտնում է Պակիստանի իշխանությունը։
Տարեսկզբից մինչ այսօր ՀՀ և ԼՂՀ տարածքում սեյսմիկ իրավիճակը հսկող 148 մոնիտորինգային դիտակայաններից բաղկացած ազգային դիտացանցով գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ:
Առնվազն տարօրինակ կլիներ, եթե պատգամավորական մանդատը վայր դնելու մասին Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից հետո հանրության առավել ակտիվ ու «բողոքավոր» հատվածը ձեռքերը հանգիստ դներ գրպանն ու շվշվացնելով գնար տուն:
Հղում անելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետին՝ ՀԱԿ խմբակցության անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ ու «պատգամավորականով» սխալ հանել խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին՝ իր նշանակումը էթիկայի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում համարելով «ապօրինի և անընդունելի»:
...թե Սամվել Բալասանյանի դեմ սկսված խաչակրաց արշավանքը ոչ թե Գյումրու հայտնի քաղաքապետ Վարդանիկի, այլ ԲՀԿ խաչակիրների, կուլտուրական ասած` «տամպլիերների» ձեռքի գործն է:
Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում հուլիսի 3-ին` ժամը 18.30-ին, բացվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին նվիրված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։