Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՉՈՐՍ ՀԱՏ ԿՈՎԻ ԿԱՄ ՈՉԽԱՐԻ ՀՈՎԻՎԸ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ ՀՀՇ-ԱԿԱՆ»

«ՉՈՐՍ ՀԱՏ ԿՈՎԻ ԿԱՄ ՈՉԽԱՐԻ ՀՈՎԻՎԸ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ ՀՀՇ-ԱԿԱՆ»
27.09.2011 | 00:00

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ տոպրակով ՀՀԿ-ի անդամատոմսեր «բերման ենթարկվեցին», որոնց տերերը հրաժարվում էին կուսակցությունից: Եթե ամեն հանրահավաքին այսպիսի տոպրակներ ներկայացվեն, մտավախություն չունե՞ք, որ կուսակցությունը մի օր կկանգնի «կազմաքանդման» վտանգի առջև:
-Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, այդ հարթակում կանգնած յուրաքանչյուր մարդ-կուսակցություն արդեն գոյություն չէր ունենա, սկսած ՀՀՇ-ից մինչև ՀԱԿ: Եթե թվարկենք միայն այն հայտնի մարդկանց անունները, որոնք լքեցին ՀԱԿ-ը՝ տարբեր տարաձայնությունների պատճառով, պետք է, որ այդ կառույցն արդեն չլիներ: Էլ չեմ խոսում ՀՀՇ-ի մասին:
-Փաստորեն, եթե ՀՀԿ-ն էլ մի օր հանրահավաք անի, կարող է նման տոպրակնե՞ր «քարշ տալ» հարթակ:
-Մի պարզ պատճառով ՀՀԿ-ն երբեք այդքան չի մանրանա. ցանկացած ակտիվ քաղաքական թիմում միշտ էլ լինում են և՛ անդամագրվողներ, և՛ հեռացողներ: Երբ 300 կամ ավելի երիտասարդներ անդամագրվում են ՀՀԿ-ին, մենք երբեք դրանից չենք ոգևորվում, թե` վե՛րջ, ՀՀԿ-ն 100 տոկոս ձայն է հավաքելու: Կան մարդիկ, որոնց համար մեր կուսակցության գաղափարական ուղին հոգեհարազատ է, նրանք անդամակցում են, սակայն ոմանք էլ կուսակցությունը դարձնում են պատսպարվելու հիանալի տեղ և, երբ իրենց ակնկալիքները չեն արդարանում, դուրս են գալիս: Բայց սրանով չէ, որ ՀՀԿ-ի գործունեությունը սահմանափակվում է կամ տանում է դեպի վախճան:
-Այդուհանդերձ, ընդդիմությունը հերթական անգամ հայտարարեց, որ իշխանությունը «ճաքեր է տալիս»:
-Այսօրվա իշխանությունն իրենց իշխանության նման չէ, որ ճաքեր տա: Եթե իրենք իշխանությունը պատկերացնում էին «գազետի» մեջ փաթաթած օղիով հարցեր լուծելու մեխանիզմ, այսօր նման պատկերացումը իշխանության համար բացարձակ անընդունելի է: Այսօր մենք պետություն ենք կառուցում, հարկավոր է միայն մի փաստարկ ներկայացնել` Սերժ Սարգսյանի վերջին նշանակումները. այդ մարդիկ կուսակցական չէին: Իսկ իրենց ժամանակ չորս հատ կովի կամ ոչխարի հովիվը պիտի լիներ ՀՀՇ-ական: Մեր և նրանց պատկերացրած պետությունը լրիվ այլ է:
-ՀՀԿ-ում չկա՞ն մարդիկ, ովքեր կուսակցության հիմքերը խարխլվելու դեպքում արագ կլքեն կուսակցության շարքերը:
-Իշխանական կուսակցությունների համար սա բնորոշ երևույթ է: Երկրորդեմ. եթե գալիս են ինչ-որ անձնական խնդիրներ լուծելու ու չի ստացվում, հեռանում են կուսակցությունից: Իսկ քանի որ նաև վիրավորված են, որ սպասելիքները չեն իրականացել, պիտի հրապարակային քայլ անեն: Չնայած, մինչև հիմա էլ չգիտենք` ովքեր են այդ անդամատոմսերի տերերը, քանի որ առայսօր մենք ոչ մի տարածքային կազմակերպությունից նման տեղեկություն չունենք: Մենք էլ հրապարակավ, դեմոնստրատիվ ինչ-որ քայլեր կարող ենք անել, սակայն դա մեր գործելաոճը չէ:
-Ասել է՝ ՀՀԿ-ում այդ առումով անդո՞րր է տիրում, խուճապ չկա՞:
-ՀՀԿ-ն նման երևույթներին հանգիստ է վերաբերվում: Մենք նպատակ չունենք աշխարհին ցույց տալու, թե շա՜տ կուսակիցներ ունենք, մենք մեզ վրա երկիրը կայացնելու բեռն ենք վերցրել: Միայն գործ անողներին են քննադատում: Լավ է ասված. «Խնձորի ծառի վրա են քար նետում, ոչ թե բարդու»:
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ