Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ասում են...

Ասում են...
06.05.2011 | 00:00

...թե ՕԵԿ-ից դեպ ՀՀԿ խիստ բարեհաջող վայրէջք կատարած Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) դստեր` «Օջախում» տեղի ունեցած հարսանյաց հանդեսին բոլորի ուշադրությունը գամված է եղել թիվ մեկ սեղանին, որի շուրջ նստած են եղել թիվ «մեկ» դեմքերը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Հարսնահանդեսի հյուրերը, սևեռվելով սույն սեղանի վրա, փորձել են հասկանալ` ԲՀԿ-ի վերջին հայտարարությունը` «պիտի գնամ ճամփաներով` առանց յար» հանգով, արդյոք ներկոալիցիոն կոնսենսուսի արդյո՞ւնք է, թե՞ ԲՀԿ-ի հերթական «սոլոն»:
Ներկաների աչքից չի վրիպել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ նախագահը միմյանց բարևելուց հետո գրեթե չեն խոսել: «Չխոսկան» է եղել նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Լռության ուխտի մեջ է եղել նաև Հովիկ Աբրահամյանը:
Ներկաները, ռոդենյան «իմաստուն մարդու» ժեստով, գլուխները տմբտմբացրել ու իրար աչքերով հասկացրել են` բա դե, տեսնում եք:
Ասում են նաև, թե Սերժ Սարգսյանն այդ օրը չի պարել` հնարավորություն տալով «հեռավոր-մոտավորներին» հարգանքի, սիրո ու քծնանքի ակցիա իրականացնելու:
ՈՒ մինչ իմաստուն ներկաները այս «մոմենտների» վրա են միմյանց ուշադրությունը հրավիրել, մեկ էլ էն են տեսել, որ թիվ մեկ սեղանի շուրջ արդեն լավ էլ աշխույժ ու ջերմ զրույց է ընթանում:
Հարսանիքից արդեն հինգ-վեց օր է անցել, իսկ «իմաստունների» կաստան այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել` Ազատիչը դե՞մ է, թե՞ կողմ ԲՀԿ-ի «ազատականացմանը», տվե՞լ է նրան ինդուլգենցիայի թուղթ, թե՞…

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ