Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ԱՅԼևՍ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ԱՅԼևՍ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
29.04.2011 | 00:00

Ապրիլի վերջին նշվում է իմունիզացիայի համաշխարհային օրը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային իմունիզացիայի ծրագիրն իրականացվում է 2005-ից` ԱՀԿ-ի շրջանակներում։ Այս տարիներին, ըստ փորձագետների, Հայաստանում լայնածավալ աշխատանք է իրականացվել, հատկապես վերջին չորս տարում։ Իսկապես, չորս տարի առաջ էր, որ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն առաջ քաշեց պլանային պատվաստումների խնդիրը։ Նկատենք, որ 2007-ին իմունիզացիայի ազգային ծրագրում տեղի է ունեցել հաշվետվական ձևերի վերանայում` միջազգային նոր չափորոշիչների հաստատումից հետո։ Թե ինչ արդյունքներ ունենք այսօր` ներկայացնում է իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ։
-Ըստ պաշտոնական վիճակագրության` հանրապետությունում նկատվում է պատվաստումներում ընդգրկվածության աճ, որը տարեցտարի ավելանում է 1-2 տոկոսով,- ասում է ծրագրի ղեկավարը։- Մինչև 1 տարեկան երեխաների ընդգրկվածությունը 94 տոկոս է, ինչը նշանակում է, որ այդ երեխաները ստանում են անհրաժեշտ պատվաստումները։ Սա բավականին բարձր ցուցանիշ է։ Համեմատության համար ասեմ. ԱՀԿ-ի հաստատած նպատակային ցուցանիշը 90 տոկոս է։ Պատվաստանյութերի կիրառումը խթանում է երեխաների պաշտպանողական համակարգի զարգացմանը, ինչը հնարավորություն է տալիս նպատակային ձևով պայքարելու կառավարելի հիվանդությունների դեմ։ Այդ հիվանդությունների շարքին են պատկանում դիֆտերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, պոլիոմիելիտը, կարմրախտը, խոզուկը, մենինգյալ տուբերկուլյոզը։
-Իսկ ինչպիսի՞ն է պատվաստումից հետո արձանագրված արդյունքը։
-Արդյունքները գոհացուցիչ են, քանի որ նշված հիվանդություններից և ոչ մեկը նպատակային խմբի շրջանում չի արձանագրվում։ Այսօր չունենք պոլիոմիելիտի, կարմրախտի, մենինգյալ տուբերկուլյոզի դեպքեր։ Շատ քիչ են խոզուկի դեպքերը, դրանք զգալի տոկոս են կազմում։ Ինչ վերաբերում է տուբերկուլյոզի դեպքերին, պետք է նշեմ, որ դրա դեմ պատվաստանյութը պաշտպանում է ոչ թե ընդհանուր տուբերկուլյոզից, այլ դրա տարածված ձևերից և տուբերկուլյոզային մենինգիտներից։
-Քանի որ խոսեցինք տուբերկուլյոզ հիվանդությունից, որն աշխարհով մեկ տարածված է, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ, ապա կուզեի ճշտել` ձեր իրավասության շրջանակներո՞ւմ է 1 տարեկանից բարձր երեխաների պատվաստման գործընթացը։ Օրինակ, խորհրդային շրջանում այդ գործընթացն իրականացվում էր դպրոցներում, ինչն այժմ չկա։
-Այո, հիմա դպրոցական հասակի երեխային այդպիսի պատվաստում չի արվում. բացատրեմ` ինչու։ Դա պայմանավորված է նրանով, որ երեխան արդեն «հանդիպում» է հարուցիչին, և պատվաստման նպատակահարմարությունը վերանում է։ Նորածնին տուբերկուլյոզի դեմ ԲՑԺ է արվում` դեռևս ծննդատանը, և որևէ ծնող դրան չի ընդդիմանում, քանի որ գիտակցում է այդ հիվանդության ծանրության աստիճանը։ Այս մոտեցումը կիրառվում է ԱՀԿ-ին անդամակցող գրեթե բոլոր երկրներում։
-Մի պահ կար, որ Հայաստանում ծնողները դեմ էին պատվաստումներին, դա, կարծես, երեք տարի առաջ էր։ Այժմ ինչ-որ բան փոխվե՞լ է այդ մոտեցման մեջ։
-Ընդհանուր առմամբ, ցանկացած երկրում ծնողի հոգեբանությունը նույնն է։ Նրանց մի մասը պատվաստումների կողմնակից չէ, ինչն իր բացատրությունն ունի։ Եթե վերցնենք Հայաստանի օրինակը, ապա պատվաստումների արդյունքում, ինչպես արդեն նշեցինք, չեն արձանագրվում պոլիոմիելիտի, փայտացման և այլ հիվանդությունների դեպքեր, իսկ սա նշանակում է, որ շրջապատում այդ հիվանդությունները չկան, ինչը ծնողի մոտ ձևավորում է հետևյալ մտածելակերպը. «Եթե հիվանդությունը չկա, ինչո՞ւ երեխայիս իզուր պատվաստեն և ավելորդ տեղը ալերգիայի վտանգ ստեղծեն»։ Այս մոտեցումը ծնողների ոչ իրազեկ լինելու հետևանք է։ Պատվաստումները լրացուցիչ ալերգիա չեն առաջացնում։ Եթե խորանանք ալերգիաների առաջացման խնդրում, պետք է նշեմ, որ այսօր սննդում պարունակվող շատ նյութեր ավելի ալերգեն են։ Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ մեր ծնողների մտածողությունը, բոլոր դեպքերում, դրական փոփոխության է ենթարկվել։ Դա, կարծում եմ, նաև տեղերում մանկաբույժների կատարած բացատրական աշխատանքի արդյունքն է։ Եթե մենք ունենք պատվաստումների 94 տոկոս, դա արդեն շատ հարցերի պատասխան է տալիս։
-Վերջին տարիներին նկատվում է C հեպատիտ հիվանդության աճ, հատկապես մեծահասակների շրջանում։ Արդյոք ճիշտ չի՞ լինի պատվաստում կատարել նաև այդ հիվանդության դեմ, քանի որ C հեպատիտ հիվանդությունը կարող է նաև մահացու ելք ունենալ։
-C հեպատիտի դեմ պատվաստանյութ չկա, բայց պետք է նշեմ, որ դրական շարժ կա B հեպատիտի դեպքում։ Եթե հիվանդության դինամիկան ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ, անցած տարիների համեմատ, այն նվազում է, անգամ մեծահասակների մոտ։
-Իսկ ի՞նչ է արվում ջրծաղիկի դեմ պայքարում, քանի որ նկատվում է հիվանդության աճ։
-Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը շատ թանկ է, այն գնում է ընդամենը մի քանի երկիր։ Անգամ զարգացած եվրոպական երկրներից շատերը ձեռք չեն բերում այն, քանի որ ջրծաղիկ հիվանդության առաջացրած բարդությունները մեծ չեն։
-Իմունիզացիայի ծրագրի ընդհանուր արժեքը որքա՞ն է։
-Պետական հատկացումների միջոցով գումարը տրամադրվում է պատվաստանյութերին և օժանդակ պարագաներին։ Տարեցտարի հատկացվող գումարի չափն ավելանում է։ Օրինակ, գլոբալ ճգնաժամի տարիներին առողջապահության նախարարությունը ստիպված էր որոշ ծրագրերի ֆինանսավորումը վերանայել, սակայն իմունիզացիայի ծրագիրն այդ «բախտին» չարժանացավ։ Ավելին, սա միակ ծրագիրն է, որի հատկացումներն այդ տարիներին ավելացան, իսկ եթե համեմատենք հատկացվող գումարները 2005-ի հատկացումների հետ, ապա ֆինանսավորման աճը բավականին մեծ է. 2005-ին ծրագրի արժեքը 16 մլն դրամ էր, այսօր 230 մլն դրամ է։ Ֆինանսավորման աճն ապացուցում է, որ առողջապահության նախարարությունն այս ոլորտը համարում է գերակա, որպես կանխարգելիչ միջոցառում ընդունում է պատվաստումների արդյունավետությունը։ Հանրապետության համար բարձրակարգ պատվաստանյութերի գերակշիռ մասը ձեռք ենք բերում պետական միջոցներով։ Ի դեպ, միայն հնգավալենտ պատվաստանյութն է, որ ձեռք ենք բերում ԳԱՎ-ի օժանդակությամբ, ինչն իրականացվում է պետական համաֆինանսավորմամբ։ Յուրաքանչյուր տարի պետությունը 20 տոկոսով ավելացնում է իր հատկացումները։ Զրուցեց

Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ