...թե ուժայիններով հագեցած կոալիցիոն վերջին նիստին, քանի դեռ Սերժ Սարգսյանը չէր եկել, կոալիցիոներներն էլ տեղավորվում էին պաշտոնական սեղանի շուրջը, ներկաները Գագիկ Ծառուկյանին ասել են` առաջին աթոռին Դուք նստեք, Կոլյայիչ:
Հովիկ Աբրահամյանը պահը չի կորցրել ու իբր կատակել է` Գագո, առաջ են քաշում, որ «քցեն»… Գագոն հարկ է համարել նկատելու, որ «տենց բան չկա», նախագահն իր լավ ընկերն է: Հովիկը դարձյալ պահը չի կորցրել ու հորդորել է «ներկաներին»` բոլորս պետք է համախմբվենք նախագահի շուրջը, պաշտպանենք նրան: Գագոն էլ ասել է` արդար ընտրություններ անենք, նոր կերևա:
Այսքանով Գագո-Հովիկ համատեղ պարտիան ավարտվել է: