Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Երբ ինֆորմացիա, փորձ ու գիտելիք չունես՝ հայտնվում ես գոյաբանական անորոշությունների ծովում

Երբ ինֆորմացիա, փորձ ու գիտելիք չունես՝  հայտնվում ես գոյաբանական անորոշությունների ծովում
11.08.2024 | 14:49

Հերթական անգամ մեր իսկ գործունեության արդյունքում կանգնած ենք ոչ թե ընտրության առաջ, քանի որ բոլոր հնարավոր սխալներն անելով հայտնվել ենք անորոշությունների ծովում, որտեղ որոշումներ կայացնելը պարզապես անհնարին է և խելքամոտ ընտրություն կատարելն էլ՝ շատ դժվար։

Երբ ինֆորմացիա, փորձ ու գիտելիք չունես, բայց հետն էլ չափից դուրս ինքնավստահ ես ու անիմաստ ձևով խառնվում ես հզորների մեծ գործերի հետ կապված ռիսկերին, այլընտրանքներ գտնելու փոխարեն հայտնվում ես գոյաբանական մակարդակի անորոշությունների ծովում։

Մարդկության փորձից լավ հայտնի է, որ նման ծայրահեղ խառնակ իրավիճակում անփորձ և հուսահատ վիճակում գտնվող մեկը կարող է կատարել ամենաանհավանական ու հակասական քայլեր։

Սովորաբար նման իրավիճակներում այնպիսի բարդ համակարգերում, ինչպիսին ժողովուրդն է, սկսում են աշխատել ադապտացիայի և ինքնակարգավորման պրոցեսները, որոնց միակ նպատակը ապրելու հավանականությունը մեծացնելն է։

Բայց դա լինում է միայն այն ժամանակ, երբ համակարգի հավաքական ուժն ու հնարավորությունները բավարար են նման բարդ խնդրի լուծման համար։

Հակառակ դեպքում, երբ համակարգը կամ ժողովուրդը փոսից դուրս գալու նման հնարավորություններ չունի, այդ բանն անելու համար կարիք ունի լուրջ օգնության։

Նման իրավիճակը լավ հասկանալու ու պատկերացնելու համար նայենք անօգնական երեխայի վիճակը, որին եթե ինքնուրույն թողնես, անընդհատ իրեն վնասներ կտա, ընդհուպ մինչև ամենածանր վնասները։

Այս իրավիճակում ի՞նչն է ստիպում երեխային իրեն վնաս տվող բաները չանել՝ միմիայն արգելելն ու չթողնելը, ուրիշ խոսքով՝ դիկտատը, այսինքն, զոռով չթողնելը, որը կարող է անել և անում է միայն հարազատը, քանի որ նույնիսկ կիսահարազատը, ինչ-որ հանգամանքից կամ շահից ելնելով, կարող է երեխային անտեր թողնելով հեռանալ։

Նույն իրավիճակն է իրեն վնասներ տվող ժողովրդի հետ, որը կանգնած է իր ուժից վեր խնդիրների լուծման առաջ և ունի հարազատի կամ էլ, ծայրահեղ դեպքում, գոնե կիսահարազատի կարիք, որն իրեն թույլ չի տա անկարգություններ անել։

Եվ այս իմաստով մենք իսկապես ռուսներից նեղանալու տեղ ունենք, որ մեզ ժամանակին չստիպեցին Արցախի հարցում կանգնել որևէ ընդունելի տարբերակի վրա, ասենք, Լավրովի պլան կոչեցյալի վրա, որը շատ ավելի լավը կլիներ, քան ներկան, թե՞ արդեն շատ ուշ էր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4120

Մեկնաբանություններ