Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արհավիրքի շարունակականությունը հնարավոր է միայն անտարբերության պայմաններում

Արհավիրքի շարունակականությունը հնարավոր է միայն անտարբերության պայմաններում
22.04.2024 | 12:39

Խոսեք, արտահայտվեք, կիսվեք ձեր մտահոգութուններով որտեղ ուզում եք, բայց լուռ ու համր մի մնացեք:

Մեզ ամեն օր կերակրում են տեխնոլոգիայով, որի անունն է «անտարբերություն» և «հուսահատություն»: Անտարբերություն՝ տեղի ունեցող արհավիրքի նկատմամբ, հուսահատություն՝ անելանելիությունից և արդյունքում՝ ադապտացում իրավիճակին: Դրա վրա ծախսվում են ահռելի ֆինանսական ռեսուրսներ, և սուտն ու մանիպուլյացիան այլևս ունեն պետական ինստիտուցիոնալ ապահովում: Եթե դուք չեք հավատում և վստահում ո՛չ իշխանությանը, և ո՛չ էլ նրան ընդդիմացողներին, դուք դառնում եք անտարբեր քաղաքական գործընթացների նկատմամբ:

Հուսահատությունը բերում է նրան, որ ձևավորվում է բևեռային մտածողության մի ֆորմուլա, որտեղ այլևս ոչ ընդունելի և վստահելի են անցյալը, ոչ ներկան և ոչ էլ հնարավոր ապագան: Շատերը սկսում են օտարել իրենցից քաղաքական գործընթացի մեջ իրենց պատասխանատվությունը և դերակատարությունը, ինչի արդյունքում օտարում են իրենցից իրենց երկիրն ու հողը, հիշողությունն ու պատկանելիությունը: Արդյունքում՝ քոնը դանդաղ դառնում է ուրիշինը:

Ճշմարտությունը մեկն է:

Մեր երկիրն ունի քաղաքականապես և բարոյապես պարալիզացված ղեկավար, ով փորձում է պարտվածի սինդրոմը կրել ոչ թե միայնակ, այլ այն բարդել բոլորիս վրա, զրկելով այդ սինդրոմից ազատվելու թեկուզ և փոքր շանսից, նույնիսկ շանտաժ անում չհանձնվելու դեպքում:

Ես պարտվածի սինդրոմով քաղաքական պարալիտիկներին մի ողջ երկրի և ժողովրդի գերեզմանափոր դառնալու հետ երբևէ չեմ համակերպվելու, ոչ էլ անտարբերությամբ հնարավորություն տալու:

Դա հաջողվելու է, ավելին, բոլոր իշխանական նարատիվները հասարակության ակտիվ պրոտեստանտ զանգվածները վերջին շրջանում ինքնուրույն են սկսել ջախջախել, արգումենտացված և շատ արագ: Հասել են հայ մարդկանց համոզմունքները, տրադիցիան, հիշողությունը կերպը վտանգելուն ու փոխելուն: Այս իշխանության որևէ թեզ այս հասարակությունն այլևս չի մարսում և օտար մարմնի պես սկսել է վանել իրենից:

Հավատացեք՝ դա գերկարևոր երևույթ է, և յուրաքանչյուրի կարծիք, խոսք, անհամաձայնություն կոտրում և փոխում է իրավիճակը:

Հավատացեք, որ ներքին շրջանակներում որոշումների ընդունման և իրականացման առումով հնարավոր պրոտեստի հետ հաշվի են նստում այս երկրի թե՛ ներքին, և թե՛ արտաքին ախոյանները:

Այսպես կոչված, Facebook-ից դուրս կյանքում պրոտեստն ու անհամաձայնությունը ավելի թափ է հավաքել: Այդ անհամաձայնությունը ստանում է ծավալ: Անհատական պրոտեստը նույնիսկ խոսքի ու կարծիքի մակարդակով աշխատող է և վարակիչ:

P.S. Անտարբերությունը չի շարունակելու այս արհավիրքի անխափան ընթացքը, եթե խոսեք, արտահայտվեք, ընդդիմանաք և դիմադրեք:Հասել են ձեր ուղեղներին, կերպին ու տներին: Արհավիրքի շարունակականությունը հնարավոր է միայն անտարբերության պայմաններում, կընդհատվի անտարբերությունը՝ կկանգնի արհավիրքը: Խոսեք, արտահայտվեք, կիսվեք ձեր մտահոգութուններով որտեղ ուզում եք, բայց լուռ ու համր մի մնացեք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ