Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Տոտալ անտարբերություն

Տոտալ անտարբերություն
19.04.2024 | 20:32

Այսօր Հայաստանում կա միայն մեկ քաղաքական գործիչ, ով ոչ միայն խոսում է, այլև գործում է։ Եթե դա լիներ ազգային ուղղվածություն ունեցող ընդդիմության ներկայացուցիչ, ապա հայկական պետության հողերը աջ ու ձախ չէին «վաճառվի»։

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ Ժոզեֆ դե Մաիստրի արտահայտությունը՝ «Յուրաքանչյուր ժողովուրդ ունի այն իշխանությունը, որին արժանի է», համապատասխանում է իրականությանը, և դա հաստատում է Հայաստանի բնակիչների (այո, բնակիչների, ազգն այս կերպ իրեն չէր պահի) մեծամասնության տոտալ անտարբերությունը Հայոց պետականության շուրջ տեղի ունեցող ճակատագրական գործընթացների նկատմամբ։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ