«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ձեր բառարանից հանեք, սպա, պատիվ և արժանապատվություն բառերը և այսօր չփորձեք խմել սպայի կենացը

Ձեր բառարանից հանեք, սպա, պատիվ և արժանապատվություն բառերը և այսօր չփորձեք խմել սպայի կենացը
16.04.2024 | 22:45

Ասում են՝ այսօր ոստիկանի մասնագիտական տոնն է: Հավանաբար՝ մասնագիտական օրվա առթիվ մի քանի դիմակավորված բարոյական էմբրիոններ որոշում են ֆիզիկական բռնության, խոշտանգման ենթարկել իր երկրի համար մղվող մարտերի բովով անցած հայ զինվորին, հայորդուն։
Ես նախկին ոստիկան եմ, նախկին դատախազ, բայց ոչ երբեք՝ նախկին սպա։
Այսօրվա զարհուրելի դեպքից հետո ոստիկանության ողջ անձնակազմը, կամ պետք է վկայականները վայր դնի, կամ էլ ուսադիրներին բորենու գլուխ ասեղնագործի, քանզի այլ կերպ, քան բորենուն վայել վարքագիծ չի կարելի անվանել այսօրվա դեպքը, երբ շղթայված անձին, որին հանձնել են ոստիկանության հսկողությանը և հետևաբար՝ պաշտպանությանը, խոշտանգում են ոստիկանների թողտվությամբ, իսկ շատ հավանական է նաև՝ մասնակցությամբ։
Պարոնայք՝ սպայից լուսային տարուց առավել հեռու գտնվող էակներ, այս անպատվությունը մաքրելու համար Մենդելեևն իր աղյուսակով անգամ անզոր է՝ քիմմաքրումը չի օգնելու։ Տարիներ շարունակ այս թուրք-թաթարական դրածոների խումբը ձեզ պահել է պատվազրկության ջրհորում։ Ձեզանից ոմանք փորձում էին լող տալ այդ նեխած ջրում։ Այսօր դուք հիմնովին իջաք այդ ջրհորի հատակը։ Դուք հոգևոր կավատներ եք և ձեր տերերի պես զբաղված եք ազգի ոգու մանրածախ առևտրով՝ կտոր առ կտոր, ինչպես և Հողն ու Հայրենիքը։
Շարունակե՛ք ձեզ վայել, ձեզ սազական գործը. Հանձնե՛ք հողերը, մարտադաշտոմ լքե՛ք ձեր զինվորներին, երեսուն արծաթ պարգևավճարի դիմաց ոտնատակ արեք զոհված հայ զինվորների մայրերին, ծեծե՛ք և խոշտանգե՛ք իսկական հայորդիներին, միայն թե, Աստծո սիրուն, ձեր բառարանից հանեք, սպա, պատիվ և արժանապատվություն բառերը և այսօր չփորձեք խմել սպայի կենացը։ Դա ձեզ վերաբերելի կենաց չէ։
Շնորհավորում եմ բոլոր արժանապատիվ Նախկին ոստիկանների տոնը։ Տիկնայք և պարոնայք Նախկին ոստիկաններ, այսօր ձեր և միայն ձեր տոնն է։

Գրիգորի ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ