Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Նվիրումի նոր 50-ամյակի մաղթանքով

Նվիրումի նոր 50-ամյակի մաղթանքով
26.03.2024 | 00:25

Հարգելի պարոն Մովսիսյան,
50-ը ոչ թե շրջափուլի ավարտ է, այլ ընդամենը նոր 50-ի սկիզբ:
Առնվա՛զն նոր 50-ի: ՈՒ այս նորի խորհուրդն այն է, որ թիկունքում արդեն իսկ կա մեծ կյանքի փորձառություն, իրողությունների հարաբերական լինելու գիտակցված ընկալում, քանզի միակ բացարձակը Գերագույնն է, ու լույսը Նրանից է:
Կյանքի, հասկացությունների այս անվիճարկելիությամբ ու կամոքն Աստծո` առաջ, դեպի հաջորդ 50:

«Ռոսլին» արվեստի հանդես

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ