ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ամենաարդար» իրավական համակարգը

«Ամենաարդար» իրավական համակարգը
11.06.2022 | 11:29

ԱԱԾ-ականները մտել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն և իրենց հետ տարել տնօրենին՝ Բագրատ Եսայանին։


«Ազատություն» ռադիոկայան, դուք ասելու, վրդովվելու, ազատ խոսքի սահմանափակման վերաբերյալ ասելիք չունե՞ք։ Ասելու բան չունե՞ն նաև սորոսական «սուտի» իրավապաշտպաններն ու զանազան խուճուճ անուններով կազմակերպությունները։
ԱՄՆ-ի պետդեպի Բլինկենն ու Սորոս պապիկը չե՞ն թողնում:


Մինչդեռ մի քանի միլիոն դոլարի աղաղակող բացահայտումներն առողջապահության նախարարությունում՝ մնացել են անարձագանք, «ամենաարդար» իրավական համակարգերի ղեկավարները, որոնք զբաղված են ցուցարարներ քարշ տալով և ձերբակալելով, կալանավորելով, այդ մասին լռում են։


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 14758

Մեկնաբանություններ