38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մերկել-Մակրոն՝ Հյուսիսային հոսք-2-ը մնում է ուժի մեջ

Մերկել-Մակրոն՝ Հյուսիսային հոսք-2-ը մնում է ուժի մեջ
08.02.2021 | 11:18

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այս պահին Nord Stream 2 գազատարի կառուցումը մնում է ուժի մեջ՝ հայտարարությունը հնչեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Մերկելը, ինչպես և Մակրոնը, վճռականորեն դատապարտում է այն, ինչ Ռուսաստանի իշխանություններն անում են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հետ: Մամլո ասուլիսը հաջորդեց անվտանգության և պաշտպանության հարցերով ֆրանս-գերմանական խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստին: Ամենվճռական կերպով դատապարտելով Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունն ու դատավճիռը և հաստատելով, որ «Հյուսիսային հոսք -2»-ը դեռ չի բեկանվում, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները դատապարտեցին նաև ՌԴ իշխանությունների՝ Մոսկվայից եվրոպացի 3 դիվանագետների արտաքսելու որոշումը: Անգելա Մերկելը կատարվածն անվանեց «ևս մեկ դրսևորում այն ամենի, ինչ այսօր կատարվում է Ռուսաստանում, և քիչ ընդհանրւթյուններ ունի իրավական պետության հետ»: Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ «բացարձակապես կիսում է» Մերկելի դիրքորոշումը Ռուսաստանում կատարվողի մասին և վճռականոեն դատապարտում է դիվանագետների արտաքսումը: Ֆրանսիայի նախագահը նորից կրկնեց, որ Ռուսաստանի հետ պետք է վարել թեկուզ պահանջկոտ, բայց՝ երկխոսություն: «Նավալնու գործով՝ ես սկզբից մինչև վերջ վճռականորեն դատապարտում եմ կատարվածը՝ սկսած թունավորումից մինչև դատապարտում»՝ ընդգծեց Ֆրանսիայի նախագահը:
RFI


Հ․Գ․ Գերմանիան աստիճանաբար հրաժարվում է ատոմակայաններից և շեշտը դնում է էներգակիրների կանաչ տեխնոլոգիաների վրա, բայց արևն ու քամին կլոր տարին չեն կարող Գերմանիայի տնտեսության ու կենցաղային կարիքները բավարարող ծավալներով էլեկտրաէներգիա արտադրել, ուստի մեծանում է գազի պահանջարկը: Ֆրանսիան պահպանում ու զարգացնում է ատոմային էներգատիկան և իր աէկ-ներից ստանում է կայուն ու համեմատաբար էժան էլեկտրաէներգիա: Nord Stream 2 –ին Մակրոնի դեմ լինելը փորձագետները բացատրում են հեռացող Մերկելից հետո ԵՄ-ում Մակրոնի՝ Ֆրանսիայի քաղաքական ու տնտեսական գերազանցությունը հաստատելու քաղաքականությամբ: Բրեկզիտից հետո Ֆրանսիան ու Գերմանիան են ԵՄ գլխավոր երկրները, ուստի Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշումից է կախված ԵՄ-ում տեսակետների ձևավորումը ու որոշումների ընդունումը: Բայց՝ ոչ բոլոր դեպքերում: Nord Stream 2 –ից իր վետոն հանելով՝ Մակրոնը քաղաքական ռևերանս արեց Մերկելին ու Պուտինին միաժամանակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ