Նիկոլ Փաշինյանը խոսում է բաց սահմանների իբր թե տնտեսական օգուտներից։ Ի՞նչ տնտեսական օգուտի մասին է խոսքը, երբ դու երկրիդ անվտանգության խնդիրը չես կարողանալու լուծել։ Մոտակա 10 տարում Թուրքիայի բնակչության թիվը անցնելու է 90 միլիոնը։
10 տարում Հայաստանը պաշտոնական տվյալներով դառնալու է 2.9 միլիոն, իսկ Ադրբեջանը լինելու է 11 միլիոն։ Հայաստանը մնալու է իր բաց սահմաններով 100 միլիոնանոց թուրքական աշխարհի հետ մեն-միայնակ։ Իսկ թուրքերը Հայաստանի մի շարք տարածքներ համարում են իրենցը: Օրինակ, Զանգեզուրը, Երևանը և այլն։ Փոխանակ այս հարցերի պատասխանը տաք, խոսում եք տնտեսական օգուտներից:
Միխայիլ ԴԵԼՅԱԳԻՆ
Տնտեսագիտության դոկտոր,
ՌԴ Պետդումայի տնտեսական հարցերով խորհրդատու