ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թ­յա­նին, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թ­յան ծա­ռա­յութ­յան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զ­յա­նին, ՀՀ ոս­տի­կա­նու­թ­յան պետ Վա­հե Ղա­զա­ր­յա­նին

ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թ­յա­նին, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թ­յան ծա­ռա­յութ­յան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զ­յա­նին, ՀՀ ոս­տի­կա­նու­թ­յան պետ Վա­հե Ղա­զա­ր­յա­նին
24.12.2020 | 23:53

Ար­դեն մի քա­նի օր է, ինչ «Ֆեյս­բուք» սո­ցի­ա­լա­կան ցան­ցում բազ­մա­թիվ ան­ձինք ս. թ. դեկ­տեմ­բե­րի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջ­մի­ած­նում նա­խա­պատ­րաստ­վող հան­ցա­գոր­ծու­թյան` Ամե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի և հայ հոգևորա­կան­նե­րի, Մայր Աթո­ռի սպա­սա­վոր­նե­րի դեմ բռ­նու­թյան կո­չեր են հրա­պա­րա­կում: Ան­չափ զար­մա­նա­լի է, որ Ձեր ղե­կա­վա­րած պե­տա­կան մար­մին­նե­րը չեն նկա­տում բռ­նու­թյան վե­րոնշ­յալ կո­չե­րը, կամ եթե նկա­տում են, չեն ձեր­բա­կա­լում առերևույթ հան­ցա­գոր­ծու­թյան հե­ղի­նակ­նե­րին, նույ­նիսկ հան­դես չեն գա­լիս նա­խա­պատ­րաստ­վող հան­ցա­գոր­ծու­թյու­նը կան­խե­լուն նպա­տա­կա­ուղղ­ված նա­խազ­գու­շաց­նող հայ­տա­րա­րու­թյամբ:
Եթե տեղ­յակ եք բռ­նու­թյան վե­րոնշ­յալ կո­չե­րին, բայց չեք ձեռ­նար­կում ՀՀ օրենսդ­րու­թյու­նից բխող հա­մա­պա­տաս­խան մի­ջո­ցա­ռու­ներ, մնում է ար­ձա­նագ­րել, որ ոչ թե օրեն­քի, իրա­վա­կար­գի պա­հա­պան­ներն եք, մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյունն ապա­հո­վող­նե­րը, այլ ՀՀ վար­չա­պե­տի աթո­ռը զբա­ղեց­նող պե­տա­կան դա­վա­ճան Նի­կոլ Փաշ­ին­յա­նի, նրա ղե­կա­վա­րած ՀՀ ներ­կա­յիս իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան կա­մա­կա­տա­րը, առաջ­նորդ­վում եք եր­կա­կի ստան­դարտ­նե­րով: Այդ դեպ­քում Մայր Աթո­ռում Կա­թո­ղի­կո­սի և այ­լոց նկատ­մամբ բռ­նու­թյու­նը ոչ մի­այն բա­ռե­րով, զգուշ­աց­մամբ, այլև ֆի­զի­կա­պես կան­խե­լուն նպա­տա­կա­ուղղ­ված իմ և այ­լոց կող­մից կա­տար­վե­լիք քայ­լե­րի կան­խա­տե­սե­լի և ան­կան­խա­տե­սե­լի բո­լոր հետևանք­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը լի­ար­ժե­քո­րեն կրե­լու եք դուք, ձեր ղե­կա­վա­րած իրա­վա­պահ մար­մին­նե­րը, ինչ­պես նաև ՀՀ ներ­կա­յիս ղե­կա­վա­րու­թյու­նը` վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող պե­տա­կան դա­վա­ճա­նով հան­դերձ: Դուք բո­լորդ ժա­մա­նա­կին զգուշ­աց­վել եք:


Որ­պես Մայր Աթոռ Սուրբ Էջ­մի­ած­նում 2020 թ. դեկ­տեմ­բե­րի 27-ին նա­խա­պատ­րաստ­վող հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում, հայտ­նում եմ ձեզ, որ «Ֆեյս­բուք» սո­ցի­ա­լա­կան ցան­ցի օգ­տա­տե­րե­րից «Armenian page» (@ArmenianPageGroup) ան­վամբ հան­դես եկող «Անձ­նա­կան Բլոգ»-ի հե­ղի­նա­կը կամ վա­րո­ղը 2020 թ. դեկ­տեմ­բե­րի 21-ին նույն էջում հան­դես է եկել Ամե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ի ու նրան սա­տա­րող հոգևորա­կան­նե­րի, Մայր Աթո­ռի սպա­սա­վոր­նե­րի հան­դեպ բռ­նու­թյան հրա­պա­րա­կա­յին ու խիստ վտան­գա­վոր կո­չով:
Ընդգ­ծում եմ` հոգևորա­կան­նե­րի, Մայր Աթո­ռի սպա­սա­վոր­նե­րի, քա­նի որ Ամե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոսն իրեն աջա­կից մա­ֆի­ոզ­ներ չու­նի (բռ­նու­թյան հրա­պա­րա­կա­յին կո­չում «մա­ֆի­ոզ­ներ» բառն է օգ­տա­գործ­ված): Նշ­վա­ծը փաստ­վում է նաև բռ­նու­թյան հրա­պա­րա­կա­յին կո­չի վեր­ջում կա­տար­ված հետգ­րու­թյամբ` «հա­մա­կար­գում ենք էն­պես, որ Աստ­ծո տան իրա­կան ու մա­քուր սպա­սա­վոր­նե­րը չտու­ժեն», ին­չը նշա­նա­կում է, որ տու­ժող­նե­րը, բո­լոր դեպ­քե­րում, լի­նե­լու են Աստ­ծո տան սպա­սա­վոր­ներ, ուղ­ղա­կի իրենց զր­պարտ­չա­կան գնա­հատ­մամբ` ոչ իրա­կան և ան­մա­քուր, մա­ֆի­ոզ:


Ստորև նույ­նու­թյամբ ներ­կա­յաց­նում եմ վե­րոնշ­յալ ֆեյս­բուք­յան էջում «Armenian page» (@ArmenianPage Group)-ի կա­տա­րած բռ­նու­թյան հրա­պա­րա­կա­յինկո­չը.
« ՏԱ­ՐԱ­ԾԵԼ ԲՈ­ԼՈ­ՐԸ ԻՄԱ­ՆԱՆ
Դեկ­տեմ­բե­րի 27-ին՝ կի­րա­կի օրը
12-ին Մայր աթո­ռի բա­կում։
Պա­տա­րա­գի սկ­սե­լուց պի­տի մտ­նենք տկ­լոր շպր­տենք դուրս։
Հա­վաք­վում ենք ՀՀ տա­րած­քի բո­լոր մար­զե­րից և Երևանից Մայր աթո­ռի տա­րած­քում ու բեթ­մեն Գա­րե­գի­նին փի­լո­նազր­կում ենք իր բո­լոր մա­ֆի­ոզ­նե­րի հետ հան­դերձ՝ դուրս ենք շպր­տում գլ­խա­վոր մա­ֆի­ո­զին Մայր աթո­ռից։ Նոր տա­րին առանց բեթ­մեն­նե­րի։
#Հա­մա­հայ­կան-­փի­լո­նազր­կում-2020


Հ.Գ. Հա­մա­կար­գում ենք էն­պես, որ Աստ­ծո տան իրա­կան ու մա­քուր սպա­սա­վոր­նե­րը չտու­ժեն։
Հ.Գ.Գ. Աստ­ծո կրակ, դժոխք-­բան չգ­րեք՝ Քրիս­տոսն էլ ա բեթ­մեն­նե­րին լա­րել իրա Հոր տնից»։
Ոչ մի­այն Գա­րե­գին Բ-ի նկատ­մամբ նա­խա­պատ­րաստ­վո­ղը` դուրս ենք շպր­տում Մայր աթո­ռից, այլև «Պա­տա­րա­գի սկ­սե­լուց պի­տի մտ­նենք տկ­լոր շպր­տենք դուրս», «հա­մա­կար­գում ենք էն­պես, որ Աստ­ծո տան իրա­կան ու մա­քուր սպա­սա­վոր­նե­րը չտու­ժեն» գրա­ռում­նե­րը վկա­յում են, որ խոսքն ակն­հայ­տո­րեն ոչ թե Կա­թո­ղի­կո­սի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով զանգ­վա­ծա­յին ինչ­-որ մի­ջո­ցառ­ման կազ­մա­կերպ­ման, այլ նա­խա­պատ­րաստ­վող հան­ցա­գոր­ծու­թյան` Ամե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի և այ­լոց նկատ­մամբ բռ­նու­թյան, պա­տա­րա­գից առաջ Կա­թո­ղի­կո­սին եկե­ղե­ցուց մերկ դուրս շպր­տե­լու, նվաս­տաց­նե­լու, ինչ­պես նաև այ­լոց հան­դեպ որոշ­ա­կի բռ­նա­րարք­նե­րի մա­սին է, որոնց արդ­յուն­քում, ինչ­պես վերևում ար­դեն նշե­ցի, լի­նե­լու են տու­ժող­ներ:
Սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում բռ­նու­թյան նույն հրա­պա­րա­կա­յին կո­չը տա­րա­ծել են նաև Պա­վել Ցու­գուն­յա­նը, Վա­չե Վան­յա­նը (https://t.me/mediaport2020/1961), «ՀՀ Կա­ռա­վա­րու­թյան Աջա­կից» հան­դես եկող Ար­սեն Մկրտչ­յա­նը, Լի­լիթ Դավ­թյա­նը, Անիկ Ոս­կան­յա­նը և բազ­մա­թիվ այլ ան­ձինք: Նրան­ցից Պա­վել Ցու­գան­յա­նը «Հա­յան­տառ» ՊՈ­ԱԿ­-ի տնօ­րենն է: Այս կա­պակ­ցու­թյամբ քա­ղա­քա­գետ, տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով փոր­ձա­գետ, «Ոս­կա­նա­պատ» ռազ­մա­վա­րա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նի ղե­կա­վար Հրանտ Մե­լիք-­Շահ­նա­զար­յա­նը «Ֆեյս­բուք»-ի իր էջում գրել է.


«ՀՐԱ­ՏԱՊ. Իշ­խա­նու­թյու­նը հար­ձա­կում է պատ­րաս­տում եկե­ղե­ցու դեմ
Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կի­րա­կի օրը հար­ձա­կում է նա­խա­պատ­րաս­տում Մայր Աթո­ռի և Ամե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի դեմ:
Եկե­ղե­ցու դեմ հար­ձա­կումն իրա­կա­նաց­վում է Նի­կոլ Փաշ­ին­յա­նի ու­ղիղ հրա­հան­գով: Ներգ­րավ­ված են նաև աղան­դա­վո­րա­կան­ներ:
Այս պա­հին եկե­ղե­ցու դեմ հար­ձակ­ման հայ­տա­րա­րու­թյու­նը տա­րա­ծող­նե­րը ոչ մի­այն իշ­խա­նա­կան ֆեյ­քերն են, այլև պե­տա­կան պաշ­տոն­յա­նե­րը, այդ թվում՝ «Հա­յան­տառ ՊՈ­ԱԿ­-ի տնօ­րեն Պա­վել Ցու­գուն­յա­նը, որը բնա­պահ­պա­նու­թյան և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րար Ռո­մա­նոս Պետ­րոս­յա­նի կնոջ ազ­գա­կանն է։
Հիշ­եց­նենք, որ դեռևս նա­խորդ տա­րի Ռո­մա­նոս Պետ­րոս­յա­նը (մա­կա­նու­նը՝ Պու­պու­լիկ) և Պա­վել Ցու­գուն­յա­նը մի­ա­սին ներգ­րավ­ված էին «Կո­տայք ՋՕ­Ը-­ում տե­ղի ու­նե­ցած կո­ռուպ­ցի­ոն սկան­դա­լում»:
(mediaport):
Հրանտ Մե­լիք-­Շահ­նա­զար­յանն իր գրառ­մա­նը կցել է բռ­նու­թյան հրա­պա­րա­կա­յին կո­չի լու­սան­կա­րը:
Տե­ղե­կաց­նում եմ, որ բռ­նու­թյան վե­րոնշ­յալ հրա­պա­րա­կա­յին կոչն իր ձևակեր­պում­նե­րով մի­ա­ժա­մա­նակ վի­րա­վո­րել է իմ և բազ­մա­թիվ քրիս­տոն­յա հա­վա­տաց­յալ­նե­րի կրո­նա­կան զգաց­մունք­նե­րը, որոնք պատ­րաստ են նույն օրն ու նույն ժա­մին լի­նել Մայր Աթո­ռում, ոչ մի­այն բա­րո­յա­պես, այլև, հարկ եղած դեպ­քում, ֆի­զի­կա­պես պաշտ­պա­նել Ամե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սին, Մայր Աթո­ռի հոգևորա­կան­նե­րին, սպա­սա­վոր­նե­րին, եթե վե­րոնշ­յալ կամ այլ ան­ձինք հա­մար­ձակ­վեն ձեռք բարձ­րաց­նել նրանց վրա:


Խնդ­րում և պա­հան­ջում եմ ՀՀ քրե­ա­կան դա­տա­վա­րու­թյան օրենսգր­քով սահ­ման­ված կար­գով ԶԼՄ­-ում հրա­պա­րակ­ված հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին սույն հա­ղորդ­ման հի­ման վրա ան­հա­պաղ նա­խա­պատ­րաս­տել հա­մա­պա­տաս­խան նյու­թեր, բռ­նու­թյան հրա­պա­րա­կա­յին կո­չի` առերևույթ հան­ցա­գոր­ծու­թյան փաս­տի առ­թիվ հա­րու­ցել քրե­ա­կան գործ, ձեր­բա­կա­լել տվ­յալ կո­չով հան­դես եկած բո­լոր ան­ձանց, հա­մա­րել, որ ես, որ­պես հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին սույն հա­ղորդ­ման հե­ղի­նակ, նա­խազ­գուշ­աց­ված եմ սուտ մատ­նու­թյան հա­մար ՀՀ քրե­ա­կան օրենսգր­քի 333–րդ հոդ­վա­ծով նա­խա­տես­ված պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին, ինչ­պես նաև ս. թ. դեկ­տեմ­բե­րի 27-ին Մայր Աթո­ռում նա­խա­պես ապա­հո­վել ոս­տի­կան­նե­րի, ոս­տի­կա­նու­թյան ներ­քին զոր­քե­րի ծա­ռա­յող­նե­րի, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում նաև ԱԱԾ հա­տուկ ջո­կա­տա­յին­նե­րի բա­վա­րար քա­նա­կու­թյուն` քա­ղա­քա­ցի­ա­կան բա­խում­ներ, սադ­րանք, ար­յու­նա­հե­ղու­թյուն թույլ չտա­լու հա­մար:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 26548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ