ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԵԽԽՎ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը

ԵԽԽՎ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը
26.04.2013 | 11:49

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածվել, որում ասվում է.
«Ցեղասպանության ճանաչումը իր ներդրումը կարող է ունենալ մարդկային արժանապատվութունը հարգելու եւ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու գործում: Հայոց ցեղասպանության փաստն Օսմանյան կայսրությունում ճանաչված է, ապացուցված է փաստաթղթերով եւ իր հաստատումն է գտել ժամանակի լրատվամիջոցներում եւ ականատեսների վկայություններում, ՄԱԿ-ի, Եվրախորհրդի եւ Եվրամիության երկրների (այդ թվում Շվեդիա, Լիտվա, Գերմանիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Սլովակիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Հունաստան, Կիպրոս), ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի եւ 43 նահանգների, Չիլիի, Արգենտինայի, Վենեսուելայի, Կանադայի, Ուրուգվայի եւ Լիբանանաի կողմից ընդունված հայտարարություններում ու բանձեւերում, - ասվում է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են Հայաստանի, Սերբիայի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Սերբիայի, Հունգարիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Ֆրանսիայի մի շարք պատվիրակներ` կոչ անելով ԵԽԽՎ անդամ բոլոր պետություններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչելու համար, որը հեռանկարում կբերի Թուրքիայի իշխանությունների կողմից մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործության ճանաչմանը և որպես արդյունք կհանգեցնի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը` խթանելով տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»:

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ