38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վառենք լույսերը, հոգանք հոգսերը

Վառենք լույսերը, հոգանք հոգսերը
07.11.2012 | 17:01

Վառենք լույսերը, հոգանք հոգսերը

Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀՀԿ-ամոքիչ

«Չեմ համարում, որ 35000 դրամով հնարավոր է մարդու հոգսերը հոգալ, բայց պետք է ընդունենք, դուք էլ պետք է ընդունեք, որ 35000 դրամ ստացողներն ընդամենը մի քանի տոկոս են կազմում»։
Եվ քանի որ 35000 դրամ ստացողներն ընդամենը մի քանի տոկոս են, ընդունենք (մենք էլ ընդունենք, Դուք էլ, ստացողներն էլ, չստացողներն էլ` վրադիր), որ խնդրի լուծումը սա է` մարդու հոգսերը հոգում ենք «հոգնային հոգեթերապիայով»։ Այսինքն, մեկ օր նրան կուշտ կերակրում ենք, երկու օր հոգնա անում։ Այսպիսով, և՛ մարդը միշտ թարմ ու առույգ կմնա, և՛ նրա նվազագույն աշխատավարձը, փաստորեն, կեռապատկվի` դառնալով 105 հազար դրամ։ Ափսոս միայն, որ այս երջանիկներն ընդամենը մի քանի տոկոս են։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ