-
11.11.2020|
15:50
Վերջին օրերին առանձին քաղաքական ուժեր և սոցիալական խմբեր զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հայտարարություններ են տարածել հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մասին նշված է Գլխավոր դատախազության հայտարարությունում։
-
11.11.2020|
15:41
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
-
10.11.2020|
21:13
Ես հանդիպել եմ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Օնիկ Գասպարյանին հայտնել է ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնության մասին:
-
10.11.2020|
17:36
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ՝ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
10.11.2020|
17:13
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երեկ ստորագրած հայտարարությունը.
-
10.11.2020|
09:30
Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում են, որ «ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը», և կոչ են անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը:
-
10.11.2020|
00:01
Արցախում ծանր մարտերը շարունակվում են։ Տևական ժամանակ համառ պայքար է մղվում Շուշիի համար։ Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական ղեկավարությունից հասարակությունն ուղերձներ չի ստանում, Նիկոլ Փաշինյանը լուռ է, անգամ ֆեյսբուքյան գրառում չի անում։ Սրան զուգահեռ իր կառավարման ընթացքում արդեն 5-րդ ԱԱԾ տնօրենին է փոխում, ընդ որում 2-ին՝ պատերազմի օրերին։
-
09.11.2020|
23:20
Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել՝ Ֆեյսբուքում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
-
09.11.2020|
23:04
Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին, հայտնում են ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում:
-
09.11.2020|
14:31
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու HART բարեգործական կազմակերպության փոխտնօրենը և երկու լրագրողներ։