Մոսկվայում գտնվելու օրերին Սերժ Սարգսյանը, բնականաբար, հանդիպել է նաև ոչ անհայտ Սամվել Կարապետյանի հետ, և, «ի շարս» այլ հարցերի, Ս. Կարապետյանը քննարկել է եղբոր ապագային վերաբերող խնդիրը ևս: Ավելին, լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է սեպտեմբերին Ռուսաստանի կողմից բարձրացվող գազի գինը կոմպենսացնելու` եղբոր ապագայի դիմաց:
Ի՞նչ են կոնկրետ խոսել, պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Կարապետյանները, դեռ չեն ասում, սակայն պնդումներ կան, որ ոչ հիմա, այլ նախագահական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը, որի հարաբերությունները ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի մերձակայքում գտնվող «սանիկների» հետ առաջվանը չեն, բավականին լուրջ պաշտոն կստանձնի:
Դա է, թերևս, պատճառը, որ ամենաշատ ձայներով պատգամավոր ընտրված Կարեն Կարապետյանը, ըստ որոշ գնահատումների, դժվար մասնակցի ԱԺ նիստերին… մինչև նախագահական ընտրություններ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ