ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Եթե պարտվել ենք, ուրեմն սխալվել ենք ինչ-որ տեղ և ինչ-որ կարևոր հարցում

Եթե պարտվել ենք, ուրեմն սխալվել ենք ինչ-որ տեղ և ինչ-որ կարևոր հարցում
04.09.2024 | 12:50

Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե մեզ համար Անկախության տոն լիներ Անկախության հռչակագրի ընդունման օրը և ոչ թե կեղծիքի ու դավաճանության վրա հիմնված անկախության հանրաքվեի օրը` սեպտեմբերի 21-ը։ Այդ օրը առաջին մեծ պառակտումը տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի միջև, երբ ԼՂԻՄ-ի հայությանը թույլ չտվեցին մասնակցելու Հայաստանի անկախության հանրաքվեին։ Եվ դա այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն արդեն անկախացել էր Ադրբեջանից և միավորվել էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ Հիմա կարող է թվալ, որ ժամանակվրեպ է դրա մասին խոսելը, այո, խոսելը տեղին չէ, բայց ՄՏԱԾԵԼԸ անհրաժեշտ է։ Գոնե հայության այն հատվածը, որն ինքնուրույն մտածելու կարողություն ունի, պետք է ընդունի, որ, եթե պարտվել ենք, ուրեմն սխալվել ենք ինչ-որ տեղ և ինչ-որ կարևոր հարցում։ Եվ պետք է ասենք, թե երբ, ինչպես, ովքեր և ինչու են շեղել մեզ ուղիղ ճանապարհից։ Եթե չընդունենք դա և շարունակենք գնալ նույն սխալ ճանապարհով, ուրեմն արժանի ենք մեր ճակատագրին։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 2316

Մեկնաբանություններ