Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

ՈՒ՞ր են «նախկիններից հետ բերած թալանն» ու հարկային եկամուտների աճը

ՈՒ՞ր են «նախկիններից հետ բերած թալանն» ու  հարկային եկամուտների աճը
27.09.2024 | 09:08

Կառավարությունը հաստատել է 2025թվականի բյուջեի նախագիծը, նախատեսված եկամուտները 2 տրիլիոն 873 միլիարդ դրամ է, ծախսերը՝ 3 միլիարդ 482 միլիարդ դրամ, բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609,4 միլիարդ դրամ։

Պարզ է, որ այդ հսկա պակասուրդը փակելու են արտերկրից նոր վարկեր վերցնելով, Հայաստանի պարտքի ծանր բեռն ավելի ծանրացնելով։ Բա ի՞նչ եղավ «նախկինների արած թալանը» կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ հետ բերելու Նիկոլ Փաշինյանի խոստումը, հարկային մուտքերի աննախադեպ աճը, որն այդքան տարփողում էիք։ Անցած վեցուկես տարում տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չեք իրականացրել, Հայաստանը չի ունեցել և չունի տնտեսական զարգացման մոդել, տնտեսական զարգացման տեսլական։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ