Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Վաղ թե ուշ գալու է նաև պատասխան տալու ժամանակը. Ռոբերտ Մելքոնյան

Վաղ թե ուշ գալու է նաև պատասխան տալու ժամանակը. Ռոբերտ Մելքոնյան
22.09.2022 | 09:24

Մի քանի օր առաջ այս իշխանությունները հայտարարեցին, որ տոնական միջոցառումներ չեն անելու։
Խաբեցի՛ն։
Քանի որ, երեկ գիշեր և այսօր առավոտյան, իրենց բնորոշ ոճով, «շնորհավորեցին» զոհված զինվորների ծնողների ու հարազատների տոնը՝ քաշքշելով, հրմշտելով, վիրավորելով և ուժ կիրառելով բերման ենթարկեցին ոստիկանական բաժիններ։


Նիկո՛լ, նախ՝ դու բարոյական իրավունք չունես գնաս Եռաբլուր, որովհետև այդ շիրիմները քո, քո իշխանավորների անգործունեության, սխալ գործունեության, ոչ պրոֆեսիոնալիզմի և ապաշնորհության արդյունքն են։
Երկրորդ՝ քո կամակատար կարմիր, սև և բազմագույն բերետավորների ջոկատներիդ չպետք է «քսի» տայիր սևազգեստ մայրերի ու հարազատների վրա։ Այսօր մեղքերդ բազամապատկվեցին, և արդեն որերորդ անգամ համոզվեցինք, որ դուք՝ բոլորդ, ամոթի զգացումից զուրկ եք:


Այդ «բույվոլներիդ» ուղարկիր Սոթք, Իշխանասար, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Կապանի սարեր, տեսնենք՝ նույն քաջությամբ ու նվիրումով կկռվե՞ն թուրքերի դեմ, թե՞ ոչ:
Ամոթից գետինը մտնեք, ավելի լավ կլինի:
Հետո, երբ ձեզ ասում են՝ թուրք եք, դավաճան եք, նեղանում եք:
Հիշեք, որ վաղ թե ուշ գալու է նաև պատասխան տալու ժամանակը:

Դիտվել է՝ 7422

Մեկնաբանություններ