Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Հեղափոխությունը կողոպտում է իր հավատավորներին (զավակներին խժռելուց առաջ). Անդրանիկ Թևանյան

Հեղափոխությունը կողոպտում է իր հավատավորներին (զավակներին խժռելուց առաջ). Անդրանիկ Թևանյան
10.09.2022 | 11:07

Կառավարությունն ուզում է ամեն մի տաքսու պատվերից 100 դրամ գանձել տաքսիստներից (վերջնարդյունքում՝ ուղևորից)։ Հիշեցնեմ, որ տաքսիստները 2018–ին հեղափոխության «վկաներն» էին համարվում։


Կառավարությունն իրականացնում է գյուղացիական տնտեսությունների աջակցման այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում շահում են խոշորները և անտեսվում փոքրերը։ Հիշեցնեմ, որ «թավշյա» հեղափոխության օրերին մանր բիզնեսմենները և աղքատները հռետորների կողմից դասվում էին սրբերի շարքին, իսկ խոշորներն ու հարուստները՝ սրիկաների։
Հեղափոխության օրերին բանկերը գնահատվում էին որպես գրպանահատներ, իսկ վարկերի տակ հայտնված ժողովուրդը՝ հպարտ քաղաքացիներ ու թալանի զոհեր։ Հիմա իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ վարկային բեռի տակ հայտնվածների քանակը շեշտակի ավելացել է։ Շեշտակի ավելացել է նաև բանկային ոլորտի շահութաբերությունը։ Դե եթե դրսից ուղարկած դոլարի ու ռուբլու կանխկիացումը դարձնեն համապատասխանաբար 3 ու 5 տոկոս (չհաշված բանկերի ստացած մյուս բոնուսները), ապա բնական է, որ շահույթը շեշտակի կավելանա։


Այնպես որ՝ հեղափոխությունը կողոպտում է իր հավատավորներին, որ հետո արդեն խժռի իր զավակներին։

Դիտվել է՝ 8150

Մեկնաբանություններ