-
01.02.2024|
11:47
Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ չարիքը նախ և առաջ հունցվում է այստեղ՝ Երևանում, իշխանությունը զավթած ոհմակի ձեռամբ:
-
01.02.2024|
11:02
Բանակի օրը շնորհավոր։
Բայց ո՞ր բանակի։
Հայո՞ց։
Հայկակա՞ն։
Հայաստանի՞։
Դժվա՞ր հարց տվի։
Լավ, հիմա հերթով։
-
01.02.2024|
10:43
Վստահաբար կարելի է ասել, որ Տեխասը նոր քաղաքական տեխնոլոգիա է: Նպատակը՝ ԱՄՆ -ը կունենա նոր նախագահ:
-
01.02.2024|
08:45
Հայ առաքելական եկեղեցին պետություն ունենալու ու այն փրկելու համար, անկախ նրանից, թե որ ներքաղաքական ուժերի հետ ինչ հարաբերությունների մեջ է, ու այդ քաղաքական (ընդդիմադիր կոչվող) ուժերը ինչ ունեն եկեղեցու առանձին սպասավորների դեմ, պետք է ձիգ ու կայուն կամք դրսևորի օտար եկեղեցական կառույցների հետ իր շփումներում, քանի որ պետությունը վերածնվելու է նաև եկեղեցու ձեռամբ:
-
31.01.2024|
16:15
Քառասուն տարեկանում սկսում ես հասկանալ էն բաները, որ քառասուն տարեկանները քեզ ասում էին, երբ դու քսան տարեկան էիր։ Վաթսունում սկսում ես հասկանալ էն բաները, որ վաթսուն տարեկանները քեզ ասում էին, երբ դու քառասուն տարեկան էիր։
-
31.01.2024|
15:11
Մինչ մենք մեղադրում ենք ազերուն և անատոլիական թուրքին մեր մշակութային ժառանգության նկատմամբ բարբարոսական ակտի համար, մեր կոթողները պղծելու, մեր նկատմամբ «կարմիր ցեղասպանություն» իրագործելուց հետո նաև «սպիտակ ցեղասպանություն» իրագործելու մեջ, մեր մեջ, մեր երկրում ապրում են այնպիսի «հակամարդ»-եր, ովքեր նույն բարբարոսական ակտը կատարում են Հայրենական պատերազմի, իսկ ավելի կոնկրետ՝ «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի նկատմամբ։
-
31.01.2024|
11:15
Հայ -վրացական ռազմավարական համագործակցության հռչակագիրը չափազանց ծանր դուրս եկավ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու նուրբ ուսերի համար:
-
31.01.2024|
10:22
Ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ եմ ասում՝ եթե մի քանի պատգամավորներ, 2018 թվականի կեղծ հեղափոխության վերաբերյալ լսումներ կազմակերպեն, փորձեն ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ Հայաստանում նախահեղափոխական վիճակ կստեղծվի:
-
31.01.2024|
08:11
Սյունիքի հարձակման մասով կարծես կոնսենսուս չկա գոնե այս պահի դրությամբ. այլ տարբերակ են խաղարկելու հավանաբար: Քաոս ու անջատում ներսից:
-
31.01.2024|
06:58
Մեզ առաջիկայում «պատմական նոր իրողություններ» պարտադրելիս կիրառելու են հին, փորձված նարատիվները, և մենք պատրաստվում ենք դիմակայել դարձյալ հին մեթոդներով, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս։ Հանրային առողջացման և կոնսոլիդացիոն տրամադրությունների դեմն առնող առանցքային թակարդը նախկինի ու ներկայի կռիվն է, ու նաև դրա մի տարատեսակը՝ «ներնախկինականը»։