18.10.2013|
15:22
Երեկ 17 տարի ընդմիջումից հետո հայկական բեմում հանդես եկավ մոսկվայաբնակ հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը։ «Վերջին անգամ ես հայրենիքում նվագել եմ, երբ 14 տարեկան էի։ Իհարկե, շատ հուզիչ զգացումներ եղան բեմի վրա։ Կարծում եմ՝ սա կլինի իմ հայաստանյան համերգների մեկնարկը, և հուսով եմ, որ շատ շուտով հնարավորություն կունենամ նվագել այստեղ։ Հնդիսատեսի ընդունելությունը շատ ջերմ է։ Ես դա զգացի բեմ դուրս գալուն պես։ Հանդիսատեսի էներգետիկան միշտ զգացվում է, նվագելիս այդ էներգիան փախանցվում է, փոխանակվում և էլ ավելի հզորանում»,- ասում է Հայկը։