ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից-2

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից-2
08.05.2024 | 13:22

Սա հաղորդում է հանցագործության մասին

(սկիզբը` այստեղ)

Հայաստանի արդարադատության նախարարության 2024 թ. ապրիլի 29- ի` «Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի» վերտառությամբ պատասխան հայտարարության հեղինակներն իրենց այդ հայտարարությամբ դարձել են Նիկոլի կողմից հետևողականորեն շարունակվող պետական դավաճանության հանցակիցներ:

Արդարադատության նախարարությունն իր պատասխանում անհրաժեշտ համարելով իրավական տեսանկյունից անդրադառնալ «կեղծ և հասարակությանը մոլորեցնող» թեզերից ամենատարածվածներին, ինչպես արդեն նշել ենք, որպես դրանցից առաջինը ներկայացրել է հետևյալը.

«Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին, խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով»։

Ըստ նախարարության պատասխանի, «Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել»։ Թեև արդեն իսկ հիմնավորել ենք, որ նախարարությունը լկտիաբար ստում է, այնուհանդերձ շարունակենք ներկայացնել նորանոր հիմնավորումներ:

Մեր արտաքին թշնամու (Ադրբեջանի) հետ միասին Հայաստանի ներքին թշնամիների՝ Նիկոլի և իր ոհմակի կողմից իրականացվող սահմանազատման արդյունքում սահմանագիծն անցնելու է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցուց ընդամենը 17- 20 մետր հեռավորության վրա, այդտեղ են դրվում սահմանասյուները: Հիմա տեսնենք, թե դրանցից այն կողմ եղած տարածքը ՀԽՍՀ տարիներին, հենց Նիկոլ հայադավի կողմից հաճախ հիշատակվող 80- ականներին, այսինքն՝ վերջին շրջանում, Ադրբեջանի՞ն է պատկանել, թե՞ Հայաստանին…

Հայաստանի ագրարային համալսարանի դասախոս, այժմ 84- ամյա Սերգեյ Հարությունյանն 1982 թվականից մինչև ԽՍՀՄ փլուզումը եղել է ՀԽՍՀ հողաշինարարության գլխավոր վարչության պետի տեղակալը և, որպես մասնագետ (հողաշինարար), ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած հանձնախմբի կազմում, Ադրբեջանի նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի գլխավորած հանձնախմբի և ռուսական խմբի հետ համատեղ մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման գործընթացին, ընդգծում ենք, նաև՝ տվյալ հատվածում:

Նշված գործընթացի արդյունքում 1988թ. հունվարի 12- ին ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչական սահմանի մասին վերջին իրավական ակտը՝ Հայկակական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման մասին արձանագրությունը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման վերոնշյալ գործընթացի արդյունքում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տված հարցազրույցում հայտնել է Սերգեյ Հարությունյանը, հայկակական կողմը վերադարձրել է 14 450 հեկտար հող, որից շուրջ 3000- ը՝ Նոյեմբերյանի հատվածից:

Հիմա Նիկոլն, իր ոհմակի հետ միասին, Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության ոտնահարմամբ այդ հողերի մի մասը տալիս է մեր արտաքին թշնամուն, նվիրու՞մ է, թե՞ վաճառում՝ քաղաքական պոռնիկ չհանդիսացող քննիչներն ու դատախազները կպարզեն հետագայում:

ՈՒշադրություն դարձրեք, թե ինչ է ասել Սերգեյ Հարությունյանը վերոնշյալ հարցազրույցում.

«Ադրբեջանցիները տնավորվել էին Ոսկեպարի հայկական եկեղեցու կողքին, հեռացան Մովսիսյանի ջանքով: Մովսիսյանն ասել է՝ դուք կարո՞ղ է եկեղեցի եք կառուցել… Մե՛րն է»:

Ադրբեջանցիները եկեղեցուց, անշուշտ, 17- 20 մետր չէ, որ հեռացել են, այլ առնվազն հարյուրավոր մետրեր, դրա վկայությունը 1988 թ. հունվարի 12- ին ստորագրված վերոնշյալ արձանագրությունում է:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ