ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պաթոսի վրա շարժումը երկար պահել չի լինի

Պաթոսի վրա շարժումը երկար պահել չի լինի
28.04.2024 | 23:14

Շարժումը, իհարկե, թափ է հավաքում:

Սակայն պետք է քաղաքական թայմ֊մենեջմենթ իրականացվի։

Շարժման այս տեմպերի պահպանման դեպքում արդեն մյուս շաբաթվա վերջ այն դուրս է գալու կայունության պլատո, որում կարող է մնալ 3-4 օր։

Այսպիսով, եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու։

Պաթոսի վրա շարժումը երկար պահել չի լինի։

Այն «գունավոր հեղափոխության» չի կարող վերածվել` արժեհամակարգային ու մեթոդաբանական անհամատեղելիության պատճառով։

ՈՒստի, անհրաժեշտ է գաղափարախոսական պայքար, որը կսկսվի ճիշտ այն պահին, երբ քաղաքական ուժերը պետականության պահպանման գոնե միջնաժամկետ ու խիստ գործնական բովանդակությամբ ճանապարհային քարտեզ կառաջարկեն։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ