ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աններդաշնակություն

Աններդաշնակություն
29.04.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 29

Փնտրեք և պիտի գտնեք: Կգտնեք ներքին այն գիտությունը, որ պարզություն կտա կյանքի խնդիրներին:
Կյանքում եղած դժվարությունների պատճառը անհատի մեջ գտնվող աններդաշնակությունն է:
Իմ թագավորության մեջ աններդաշնակություն չկա:
Եթե այն կա Իմ աշակերտների մեջ, ապա այդ այն է, որ անհաղթահարելի մնաց իրենց մեջ:
Իմ թագավորության օրենքն է`
կատարյալ կարգ ու կանոն,
կատարյալ ներդաշնակություն,
կատարյալ գոհացում,
կատարյալ սեր,
կատարյալ առաքինություն,
կատարյալ հեզություն. ամբողջական զորություն, ամբողջական հաղթանակ, ամբողջական հաջողություն:
Բայց հաճախ Իմ հետևորդները զուրկ են ուժից, հաղթանակից, հաջողությունից, հոգևոր պարգևներից, ներդաշնակությունից: Ես երբեմն մտածում եմ, որ Իմ խոստումները կատարելու մեջ վրիպում եմ գուցե, որովհետև վերոհիշյալ շնորհները չեն երևում իմ հետևորդների կյանքի մեջ:
Սրանք արտաքին արտահայտություններն են, որոնք առաջ են գալիս հնազանդությունից,
առաքինի վարքից,
կարգ ու կանոնից,
սիրուց:
Սրանք ի հայտ են գալիս ո՛չ իբրև պատասխան անվերջ աղոթքների, այլ այնպես, ինչպես լույսն է առաջանում վառվող ճրագից:

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ