ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պետականորեն քարոզելու են Փաշինյանի, այսպես կոչված, «խաղաղությունը»

Պետականորեն քարոզելու են Փաշինյանի, այսպես կոչված, «խաղաղությունը»
28.04.2024 | 12:21

Իմ ընկեր թյուրքագետ Varuzhan Geghamyan-ը իր տելեգրամյան էջում https://t.me/varuzhandragoman/2786 հրապարակել է Ադրբեջանում պետականորեն ստեղծված և առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հերթական հոլովակում տեղ գտած քարտեզ, որտեղ կարող եք տեսնել թյուրքերեն տեղանուններ և «Մենք վերադառնալու ենք» կոչը։

Բոլորդ գիտեք, որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանը» ներկայիս Հայաստանն է, և ապրիլի 27-ից պետական մակարդակով Ադրբեջանում սկսվել է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով դպրոցական օլիմպիադա: Կրկնում եմ՝ համապետական դպրոցական օլիմպիադա:

Օլիմպիադայի կազմակերպման նպատակն է դպրոցականներին ծանոթացնել վերադարձվող «Արևմտյան Ադրբեջանի» պատմությանը, աշխարհագրությանը,տեղանուններին և խոր ուսումնասիրություն ապահովել: Տվյալ քարտեզներով, թերևս, ապահովելու են կրթական նյութերի բովանդակությունը:

Օլիմպիադային կմասնակցեն Ադրբեջանի հանրակրթական հաստատությունների 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները:

Օլիմպիադան անցկացվում է Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կրթության նախարարության, Կրթության ինստիտուտի, Նախիջևանի պետական համալսարանի և Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ համատեղ:

Այսինքն, ողջ պետական քաղաքականության քարոզչագաղափարական հովանու ներքո քարոզելու են Փաշինյանի, այսպես կոչված, «խաղաղությունը»:

P.S. Գրել եմ մանրամասն և չեմ բացատրում ոչինչ՝ թողնելով այդ ամենը ձեր հայեցողությանը, մտածելու և մարտահրավերն ու իրողությունները սթափ գնահատելու ունակությանը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ