ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անուղղակի ճանապարհ

Անուղղակի ճանապարհ
28.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 28

Ամայի վայրերով, փոշոտ ճանապարհներով, անտառների միջով, լեռների վրայով, ձորերի միջով` Ես առաջնորդում եմ հոգիներին:
Առաջնորդությանը մշտապես ուղեկցում է նաև օգնող ձեռքը:
Իրոք փառավոր բան է, հետևել սիրելի Վարդապետին:
Բայց պիտի իմանաք նաև այս, որ տարբեր ճանապարհները բնավ էլ չեն նշանակում տարբեր ուսուցումներ:
Մենք փնտրում ենք կորած ոչխարը, երկնքի արքայությունը բերելով բոլորովին անծանոթ վայրեր: ՈՒրեմն իմացեք, որ դուք ընկերանում եք Ինձ, Իմ որոնումների ընթացքում հոգիների հետքերով գնալու Իմ անվերջ փնտրտուքի ժամանակ:
Հոգիներն առաջնորդելիս նպատակ չունեք բնավ, ընտրել դժվարին ու հոգնեցուցիչ ճանապարհներ:
Մեր միակ նպատակը հոգիներ փրկելն է:
Գիտեմ նաև, որ դուք միշտ չէ, որ կարող եք նկատել այն հոգին, որ մենք ենք փնտրում:

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ