ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նման տավտալոգիկ բառակուտակումներն ի՞նչ շեղման հետևանք են

Նման տավտալոգիկ բառակուտակումներն ի՞նչ շեղման հետևանք են
27.04.2024 | 21:55

Սա մի հատված է այսպես կոչված՝ «քաղաքացու օրվա» առթիվ գլխավոր նզովյալի «ուղերձից»:
Բառացի մեջբերում. «2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին: Ոչ թե առանց հասկանալու չմտածեցինք դրա հետեւանքների մասին, այլ հասկանալով չմտածեցինք, որովհետեւ ինքդ դո՛ւ լինելու հետեւանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է. դո՛ւ պարզապես պիտի որոշես՝ ուզո՞ւմ ես դու լինել, թե՞ ոչ»:
Հասկացա՞ք. հետևանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է...
Նու... այսօրը այսօր է, որպես երեկվա հետևանք, վաղը՝ այսօր է լինելու, էլի որպես երեկվա հետևանք և, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր...
Ընկերներիս մեջ շատ են բանասերները, կարծում եմ, ինչպես էլ չլինի, գոնե մեկ պրոֆեսիոնալ հոգեբան էլ կլինի, միգուցե՝ հոգեբույժ, ով կօգնի հասկանալ, թե նման տավտալոգիկ բառակուտակումներն ի՞նչ շեղման հետևանք են:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ