ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սեփական մեղքերի համար ուրիշներին մեղավոր դարձնող են

Սեփական մեղքերի համար ուրիշներին մեղավոր դարձնող են
30.01.2024 | 16:11

Ստացվում է այս իշխանությունների անձեռնահասության, թերացումների, ձախողումների, վատ աշխատանքի, պատերազմի, Արցախը նվիրելու, երկրակործան գործողությունների համար բոլորը մեղավոր են, բոլորին կարելի է մեղադրել, ըստ անհրաժեշտության մեղադրյալ դարձնել, մեղավոր համարել, դատապարտել, դատափետել, բայց ոչ երբեք իրենց ու իրենց կամակատարներին:

Իրենք պուպուշ են՝ «բացառիկ և աննախադեպ ազնիվ», բացարձակ մեղքեր չունեն:

Իրենք իրենց մեղքերի համար միայն ուրիշներին մեղավոր դարձնող են, միայն դա է նրանց մոտ լավ ստացվում:

Քաղաքի փողոցներն էլ ձնակույտերից ու սառույցներից մաքրելու համար Գագիկ Սուրենյանն է մեղավոր, որ վատ կանխատեսումներ է կատարում, իսկ քաղաքային տնտեսության վատ կառավարման համար էլ՝ Դոգն ու իրեն լսող գոյանքները, որ Ավինյանն այսօր քաղաքապետ է ու ձյուն մաքրելու «լապատկա» չունի:

Ա՛յ վերջինի հետ՝ Դոգի վերաբերյալ, ես համաձայն եմ. նմանը զնմանին կօգնի ու կօժանդակի կամ հույսը Դոգի վրա կդնի:

Հա՛, մեկ էլ սրանց մոտ լավ է ստացվում քաղաքական գործիչներին, ընդդիմադիրներին ազատ խոսքի, քննադատության և ճիշտ խոսելու համար բանտ նետելն ու օրենքի գերակայության մասին բարբաջելը:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ