ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թե բա` «Հայաստանի պատմություն»

Թե բա` «Հայաստանի պատմություն»
28.01.2024 | 13:08

Ա՛յ «խելոքներ», Կիլիկիան, Փոքր Հայքը, Կոմմագենեն, հայկական գաղթօջախները հետագայում նաև Սփյուռքը «Հայաստանի պատմության» մեջ մտնու՞մ են։

«Գիտուններ» Հայոց պատմություն նշանակում է նաև հայկական մշակույթի, գիտա-կրթական կյանքի զարգացում, որը պետականության բացակայության պայմաններում հաճախ զարգանում էր Պոլսում, Թիֆլիսում, Վենետիկում, Մադրասում, Ժնևում, Բեյրութում, Դամասկոսում, Հալեպում, Կահիրեում, Թեհրանում, Ռուսաստանի ու նախկին ԽՍՀՄ-ի մի շարք քաղաքներում։

Դրանք «Հայաստանի պատմության» մեջ ներառվելու՞ են, Մուսա Լեռան հերոսամարտը, ՈՒրֆայի հերոսամարտը, Խանասորի արշավանքը, Վանի ինքնապաշտպանությունը, Տարոն-Սասունի կռիվները, հերոսական Զեյթունի ապստամբությունները, Առնշահիկների թագավորությունը, Խամսայի մելիքությունները, Կոմմագենեի թագավորությունը, Նեմրութի սրբավայրը, հայկական նախաքրիստոնեական ու քրիստոնեական կրոնները, հայոց եկեղեցու պատմությունը, հայոց գրերի գյուտը «Հայաստանի պատմության» մեջ մտնելու՞ են, թե՞ սկսելու եք 1991-ից, որ գրեք. «զինվորը սոված էր», «թալանեցին, տարան, կերան», «խաղաղասեր ադրբեջանի տարածքները օկուպացրին», «2018-ին փրկիչ նիկոլը եկավ ու փրկեց, և կիրթ ու կառուցողական ալիևի հետ խաղաղություն հաստատեց»։

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, նշանակում է, Հայաստանի ու հայ ազգի պատմություն, աշխարհի, որ ծայրում էլ ապրելիս լինեն հայ ազգի ներկայացուցիչները։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.

Միանգամից դրեք` «Հայաստանի Հանրապետության պատմություն» ու սկսեք 2018-ի իշխանազավթումից:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ