ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քվեարկեք ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի

Քվեարկեք ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի
31.03.2023 | 20:32

2021-ին ՔՊ-ն Սյունիքի մարզի Տեղ գյուղում 952 ընտրողներից «ստացել է» 591 ձայն (62 %): Նիկոլն իր նախընտրական «խոստման» համաձայն, Տեղ գյուղի տարածքների որոշ մասը ևս պատրաստվում է թողնել ցեղասպանություն պատրաստող երկրին (ըստ ԱԱԾ երեկվա հաղորդագրության):

Նույն իրավիճակն էր նաև Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանի տարբեր համայնքներում:
Ենթադրվում է, որ Նիկոլն իր հաջորդ նախընտրական խոստումը կարող է կատարել Տավուշի և Արարատի մարզերում:
Իսկ ամենաշատը Նիկոլը երախտապարտ է եղել Արցախի ժողովրդին, որտեղից 2018-ին ինչ-որ մեկը` 350 կմ ճանապարհ կտրելով, տասնյակ ավտոբուսներով մարդկանց հավաքել բերել էր Նիկոլի միտինգին աջակցելու:
Որպես շնորհակալություն` Նիկոլը պատրաստ է ոչ միայն 75 %-ը, այլ ամբողջ Արցախը հանձնել թուրքին: Իրոք, որ Նիկոլն ամենաշատն Արցախն է սիրում:
Հարգելի քաղաքացիներ, ովքեր ցանկանում են հանձնվել թուրքերին, առանց վարանելու քվեարկեք Նիկոլի և ՔՊ-ի օգտին:
Կապ չունի թե Հայաստանի որ մասում եք բնակվում: Նիկոլն անպայման կկատարի բոլորիդ ցանկությունը և ձեր բնակավայրը կամ առնվազն դրա որոշ մասն ինչ-որ ձևով կհանձնի թուրքերին:
Նա այնքան է սիրում իր ընտրողներին, որ պատրաստ է նույնիսկ թաքուն, կամ «խաղաղության» պատրվակի, կամ քարտեզները խառնելու, կամ ձմեռային եղանակի, կամ բնակավայրին թուրքական անուն կպցնելու, կամ «5-րդ շարասյուն» փնտրելու, կամ ճանապարհ տալու (Գորիս-Ստեփանակերտ, Գորիս-Կապան), կամ պատերազմով վախեցնելու, կամ այլ տարատեսակ մեթոդներով մեր հայրենի տարածքները հանձնել:
Ինչպես Օստապ Բենդերը գիտեր փող աշխատելու 400 համեմատաբար ազնիվ մեթոդ, նույն կերպ Նիկոլը գիտի հող հանձնելու 400 տարբեր մեթոդներ:
Այնպես, որ անհո´գ եղեք հարգելի ընտրողներ: Նա ձեզ համար պատրաստ է ամեն ինչի: Ձեզանից ակնկալվում է միայն քվեարկել ՔՊ-ի օգտին` մնացածը Նիկոլը կանի:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.
Համ էլ ինչու՞ եք խառնվել իրար, էդ տարածքները հո «նախկիններին» չի տալիս: Տալիս է շատ քաղաքակիրթ թուրքերի:

Դիտվել է՝ 3211

Մեկնաբանություններ