Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Յու. Հայրապետյանի խորհուրդը՝ նվագեք ձեռքերով, գլխով ու սրտով

Յու. Հայրապետյանի խորհուրդը՝ նվագեք ձեռքերով, գլխով ու սրտով
31.10.2013 | 13:26

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և դաշնակահարուհի Անաստասիա Նեստերովայի (Ռուսաստան) համատեղ համերգը։ Այն նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակին և անցկացվում էր Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Նշենք, որ Յուրի Հայրապետյանը Երևանում է իր աշակերտների հետ, ովքեր հայաստանյան այցի ընթացքում հայ հանդիսատեսին ներկայացրին իրենց կատարողական վարպետությունը, որ փոխանցվել է Յուրի Հայրապետյանի կողմից։

Համերգային ծրագրում հնչեցին Ջիվան Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմը և Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։

Համերգի ընթացքում ընթերցվեց նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական խոսքը՝ ուղղված Յուրի Հայրապետյանի հոբելյանին։ Նախարարի ուղերձում, մասնավորապես, նշվում էր. «Կան մարդիկ, ում անունն առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ է արտասանվում նրան ճանաչողների կողմից։ Յուրի Հայրապետյանի անունը դրանցից մեկն է։ Դուք մեր բարձր կատարողական արվեստի, մանկավարժական արդյունավետ գործունեության, մարդկային ազնվագույն նկարագրի շնորհիվ լիովին վաստակել եք այդ սերը և Ձեր արժանի մնայուն տեղը նվաճել հայ մշակույթի երախտավորների շարքում»։

Յուրի Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին բանը, որ խորհուրդ է տալիս իր աշակերտներին, լավ նվագելն է։ «Խորհուրդ եմ տալիս, որ նրանք գործեն ոչ միայն ձեռքերով, այլև սրտով ու գլխով։ Այդ ժամանակ միայն կստացվի լավ դաշնակահար»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստը։

Յուրի Հայրապետյանի աշակերտուհի Անաստասիա Նեստերովան նշեց, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ նվագում է առաջին անգամ, սակայն համագործակցության փորձ ունի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։ Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում նվագել է Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և համերգը դարձյալ նվիրված էր Յուրի Հայրապետյանի հոբելյանին։ Խոսելով ուսուցչի մասին՝ Անաստասիան նշեց, որ յուրաքանչյուր պրոֆեսոր ունի դասավանդման իր մեթոդները, ինչ վերաբերում է Յուրի Հայրապետյանին, ապա նա ամեն ինչ անում է հումորի միջոցով։ «Մեր դասերին նրա յուրաքանչյուր արտահայտությունը կարելի է գրի առնել որպես թևավոր խոսք, հետո պատմել երեխաներին ու հաջորդ սերունդներին։ Ամեն ինչ արվում է հումորի միջոցով, բայց նաև՝ շատ հստակ ու ճշգրիտ։ Յուրաքանչյուր դասից հետո ուզում ես շարունակել պարապմունքները։ Զգում ես, որ շատ հեռու ես կատարելության գագաթից, բայց միևնույն ժամանակ երեսդ չես թեքում պարապմունքներից, այլ ուզում ես անընդհատ առաջ գնալ և ուրախացնել քո սիրելի ուսուցչին»,-ասում է Անաստասիա Նեստերովան։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց այն փաստը, որ Յուրի Հայրապետյանն այսօր Մոսկվայի կոնսերվատորիայի լավագույն ուսուցիչներից է, ինչը մեծ ձեռքբերում է բոլորիս համար։ Սերգեյ Սմբատյանը կարևորեց, որ այսօր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ներկայացնում են երիտասարդ, խոստումնալից կատարողները։ Մասնավորապես, Անաստասիա Նեստերովան, ով առաջին քայլերն է անում պրոֆեսիոնալ բեմում, կատարում է Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը։ Եվ սա հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն քարոզն է։ Սա նշանակում է նաև, որ մենք ապահովում ենք մեր վաղվա օրը։

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ