ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հայաստանը մասնակցում է գրքի ամենամեծ տոնավաճառին

Հայաստանը մասնակցում է գրքի ամենամեծ տոնավաճառին
09.10.2013 | 16:17

Մայնի Ֆրանկֆուրտում աշխատանքն է սկսել աշխարհում գրքի ամենամեծ տոնավաճառը: Իրենց արտադրանքն են ներկայացրել 100 երկրի 7,3 հազար ցուցադրողներ:

ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանը նույնպես մասնակցում է տոնավաճառին, մեր երկրի պատվիրակությունն արդեն այնտեղ է, ներկայացված է վերջին երկու տարում հրատարակված թարգմանչական, գեղարվեստական, հանրամատչելի, մանկական, ալբոմային և այլ գրականություն:
Այս տարի Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի պատվավոր հյուրը Բրազիլիան է, որի ցուցադրանքը զբաղեցրել է 2,5 հազար քառակուսի մետր տարածք: Ցուցահանդեսային տաղավարների ընդհանուր մակերսը 169 հազար քառակուսի մետր է: Տոնավաճառում մեծ ուշադրություն է դարձվելու էլեկտրոնային գրքին ու անալոգային նյութերի թվայնացման մեթոդներին: Տոնավաճառն անցկացվում է 65-րդ անգամ, շարունակվելու է մինչև հոկտեմբերի 13-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ