ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

«Բու»-ն` «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում

«Բու»-ն` «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
01.10.2013 | 11:27

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի նախաձեռնությամբ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Վահե Թևոսյանի անհատական ցուցահանդեսը՝ «Բու» խորագրով:

Արվեստասերների ուշադրությանն են ներկայացվել երիտասարդ նկարչի 50 ստեղծագործություն: Վահեն հարյուրավոր կտավների հեղինակ է: Նրա կտավները ցուցադրվել են Հայաստանի և արտերկրի ամենատարբեր ցուցասրահներում: Նկարիչ, պրոֆեսոր Հրայր Գրիգորյանի դիպուկ բնորոշմամբ` «Վահե Թևոսյան գեղանկարիչը իր էությամբ Արարիչի կողմից ծնված գեղանկարիչ ստեղծագործ է. վառ գունային աշխարհի ինքնատիպ նկարիչ, սովորական կապանքներից դուրս, իր մտածելակերպի գեղանկարիչ»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 6-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ