ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Բարեգործական ցուցահանդես-վաճառք Բուսաբանական այգում

Բարեգործական ցուցահանդես-վաճառք  Բուսաբանական այգում
25.09.2013 | 17:42

«Собеседник Армении» թերթը սեպտեմբերի 27-29-ին կազմակերպում է ժամանակակից հայ նկարիչների կտավների ցուցահանդես վաճառք «Բացօթյա ցուցասրահ» նախագծի շրջանակներում: Կտավների վաճառքից ստացված գումարը կհատկացվի բուսաբանական այգուն` նոր ջրհան գնելու տնկարանի համար, որտեղ տնկիներ են աճեցվելու Հայաստանի հյուսիսի անտառները վերականգնելու նպատակով:

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տարածքում 13000 քառակուսի մետր հատկացված է անտառային տնկարանին, որտեղ 2013-ի հոկտեմբերից նոյեմբեր ցանվելու են սերմեր և Հյուսիսային Հայաստանի անտառաստեղծ ծառատեսակների տնկիներ են դրվելու: Տնկարանի տարածքում այդ բուսատեսակները կհասցվեն 2-4 տարեկանի, հետո կտեղափոխվեն այն տարածքներ, որտեղ կատարվել են անկանոն ծառահատումներ կամ հրդեհի հետևանքով անտառն այրվել է: Որակյալ տնկանյութ ստանալու համար տնկարանի տարածքը ծառերի աճի ողջ ժամանակամիջոցում պետք է ապահովված լինի ոռոգման ջրով: Այդ նպատակով պետք է վերականգնել այգու տարածքի ջրամբարը և ժամանակակից ջրհան ձեռքբերել: «Собеседник Армении» թերթը հանձն է առել հավաքել անհրաժեշտ 2850000 դրամը:
Ցուցահանդեսին կներկայացվեն ժամանակակից հայ նկարիչների կտավներ` սկսնակ գեղանկարիչներից մինչև ճանաչված: Բոլոր կտավները վաճառվում են, և գնելով` դուք կօգնեք տնկարանին: Ցուցահանդեսը կանցկացվի բուսաբանական այգում ոսկե աշնան սքանչելի համապատկերում:
Բոլոր հարցերով կարող եք դիմել նախագծի մենեջեր Մառա Աբրահամյանին` (098) 02 10 08, Mara.abramyan@gmail.com:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ