ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մամուլից մինչև գեղանկարչություն

Մամուլից մինչև գեղանկարչություն
17.05.2013 | 22:11

Ավագ սերնդի լրագրողները նկարիչ Ցոլակ Ղանդիլյանին կամ Ցոլակ Կանթեղին հիշում են մամուլից: Գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներով հանրությանն ավելի ուշ հայտնի դարձած նկարիչն իր ստեղծագործական ուղին սկսել է մամուլից: Իսկ ժամանակին մամուլը նկարչին արվեստասեր ընթերցողների շրջանակներում հայտնի դարձնելու կարճ ճանապարհ էր:
Նկարիչների միությունում բացվել է Ցոլակ Կանթեղի աշխատանքների ցուցահանդեսը, 70-ամյա գյումրեցի նկարիչը ներկայացրել է իր նուրբ, գեղեցիկի որոնումներով պարուրված կտավները:
Ցոլակ Կանթեղը շուրջ քսան տարի աշխատել է մի շարք հանրապետական թերթերի և ամսագրերի խմբագրություններում, մասնակցել միջազգային և հանրապետական ցուցահանդեսների: Ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ:
«Ցոլակը հարուստ երևակայության տեր, սրաչք, ոգեպաշտ արվեստ սիրող նկարիչ է, ներդաշնակությամբ գյումրեցի մարդ, ռոմանտիկ խառնվածքով, երգիծող մտքով»,- տարիներ առաջ գրել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
«Ցոլակ Կանթեղ-Ղանդիլյանը նախասիրությունների նկարիչ է, լայն ծավալային ընդգրկումով իր գրաֆիկական ու գեղանկարչական բոլոր աշխատանքներով հանդերձ»,- սա էլ երեք տասնամյակ առաջ Ցոլակ Կանթեղին տված գեղանկարիչ Կարեն Սմբատյանի գնահատականն է:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ