Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Նյու Յորքը»` ժամանակակից ուրբանիզմի ցայտուն օրինակ

«Նյու Յորքը»` ժամանակակից ուրբանիզմի ցայտուն օրինակ
11.03.2013 | 16:55

Վաղը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «Մեկուսացում. ուրբանիզացիան հակընթաց բնության» ցուցահանդեսը:

Ցուցադրության առանցքային ստեղծագործությունը Ֆրեդերիկ Պրեսկոտի կինետիկ քանդակն է` «Նյու Յորքը», որպես ժամանակակից ուրբանիզմի զարգացման ցայտուն օրինակ: Աշխարհի ամենամեծ քաղաքը մարմնավորող քանդակի կինետիկ, դինամիկ հորինվածքը բևեռային հակասության մեջ է կենդանիների և բնության խաղաղ ներկայության հետ, ինչը յուրահատուկ երկխոսություն է ստեղծում մարդկության գոյության երկու միջավայրերի շուրջ` բնական և արհեստական:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից մեզ տեղեկացրին, որ մարդու և բնության օտարացման թեման բարձրացնող այս ցուցահանդեսում ներկայացվելու են բրիտանացի և ամերիկացի արվեստագետների աշխատանքները` Ջերարդ Գաֆէսճեանի հավաքածուից, հիմնականում` քանդակներ, ինչպես նաև մեկ գրաֆիկա և մեկ կոլաժ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ