«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ցուցադրությունը բացառիկ դեպք համարել չի կարելի»

«Ցուցադրությունը բացառիկ դեպք համարել չի կարելի»
17.12.2012 | 15:02

Ստորագրահավաքը՝ հանուն հուշարձանների ճիշտ պահպանության, շարունակվում է:

Հիշեցնենք, որ մարզերից Երևան տեղափոխված 51 հուշարձաններն իրենց տեղերը վերադարձնելու պահանջով նոյեմբերի 9-ին տեղի էր ունեցել բողոքի ակցիա: «Պատմական հուշարձանների պահպանություն» քաղաքացիական նախաձեռնությունը նույն օրը խնդրի առիթով պահանջագիր-նամակ էր հանձնել մշակույթի նախարարությանը:
Նախաձեռնության ակտիվիստ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ նամակի պատասխանը ոչինչ չի փոխում, ընդամենը նրանց գործունեության ավելի մանրամասն նկարագրությունն է: «Ստորագրահավաքը կշարունակվի, հունվարին կդիմենք կառավարությանը»,- ասաց նա:
«Պատմական հուշարձանների պահպանություն» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ ՌՈՒԲԵՆ ԲԱՂԴԻՇՅԱՆԸ նշեց, որ հեռուստատեսությունը լղոզված է ներկայացում իրականությունը, և իրենց կազմակերպած ստորագրահավաքի հիմնական նպատակը հանրությանը իրազեկելն է: «Եթե հազարներով ստորագրություն լինի, չեն կարող անտարբեր լինել, որովհետև հանրությունը բողոքում է, հանրությունը դեմ է»,- ասաց նա, շեշտելով, որ մշակույթի նախարարության աշխատակիցների հնչեցրած մեկնաբանությունները խնդրի շուրջմեկը մյուսին չեն համապատասխանում:
«Հուշարձանների մասին ՀՀ օրենքի թիվ 21 հոդվածի համաձայն՝ պետական նշանակության հուշարձանները կարելի է տեղափոխել բացառիկ դեպքերում՝ կառավարության թույլտվությամբ: Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի խոսքով՝ եզակի նմուշներ տեղափոխվում են ցուցադրության համար, իսկ ցուցադրությունը բացառիկ դեպք համարել չի կարելի,- ասաց Ռուբեն Բաղդիշյանը:- Բացառիկ դեպքը կարելի է համարել այն, երբ հուշարձանին ոչնչացման վտանգ է սպառնում: Իսկ տարբեր վայրերում գտնվող 53 հուշարձանները միաժամանակ չեն կարող բացառիկ վիճակում հայտնվել»:
Պատճառաբանություններ, թե հուշարձանները տեղափոխում են նաև զբոսաշրջության զարգացման, դրանք վերանորոգելու նպատակով, վիճելի են, դրանց վերադարձը 2016-ին՝ չերաշխավորված:
«Ասում են՝ զբոսաշրջության զարգացում, ի՞նչ է, չորս տարի հետո զբոսաշրջիկ չի՞ գալու,- ասաց Ռ. Բաղդիշյանը` նշելով, որ հուշարձանների վերանորոգման համար բյուջեում կետ չկա:- Բղենո Նորավանքի սրբապատկերը երկու կես է եղած, պետք է ամրացվի: Այդպես կարող են երեք, չորս, առավելագույնը 4 հուշարձան վերանորոգել, բա մնացա՞ծը ինչ են անելու»:
Պատմության թանգարանի նախատեսած ցուցադրությունը կկայանա մարտին:
Տիգրան Մարտիրոսյանի կարծիքով առաջնային է ոչ թե ցուցադրության կայանալ-չկայանալը, այլ օրենսդրական փոփոխությունը, որ հետագայում նման բաներ չկրկնվեն: «Նախ պետք է հստակեցվի ՀՀ օրենքի թիվ 21 հոդվածը, թե բացառիկ դեպք ասելով ինչ նկատի ունեն, և ապա` ցանկացած արժեքի վերաբերյալ գործառույթի դեպքում հանրային լսումներ լինեն»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ