«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒկրաինացի աղջնակը հավանել է «Compass Band»-ի տղաներին

ՈՒկրաինացի աղջնակը հավանել է «Compass Band»-ի տղաներին
03.12.2012 | 14:15

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը: «Կոտրիր սառույցը» խորագիրը կրող երգի մրցույթին մասնակցում էին 12 երկրներ` Հայաստան, Հոլանդիա, Բելգիա, Մոլդովա, Իսրայել, Վրաստան, Շվեդիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ալբանիա և Ադրբեջան: Հաղթող ճանաչվեց Ուկրաինան: Տասնամյա Անաստասիա Պետրիկի «Երկինք» երգը ստացավ 138 միավոր: Հայաստանը ներկայացնող «Compass Band» խումբը «Sweet Baby» երգով զբաղեցրեց 3 -րդ տեղը: 2-րդ հորիզոնականում Վրաստանն էր:

Հայաստանին առավելագույն տասներկու միավոր տվեցին Ուկրաինան և Վրաստանը: Մեր երկիրն իր հերթին հաղթող երկրի մասնակցին շնորհեց տասներկու միավոր:
«Compass Band»-ի 13-ամյա տղաները` Աբրահամը, Դավիթը, Արամը և Արշավիրը, ներկայացան լեգենդար «Բիթլների» կերպարանքով: Թեև ի սկզբանե նշել էին, որ նմանակելու ցանկություն չեն ունեցել, պարզապես որոշել են հետաքրքիր մի բան անել: Ավելին, մեր տղաները մինչ մրցույթը խոստացել էին «Sweetie baby» երգով շատ աղջիկների սրտեր գերել:
«Հայաստանյան բիթլների» ելույթը, ինչպես և սպասվում էր, անտարբեր չթողեց ներկաներին, հեռուստադիտողին, այդ թվում` հաղթող երկրի ներկայացուցչին: Երբ Անաստասիային հարցրին, թե որ կատարումն է նրան դուր եկել ամենից շատ, պատասխանեց` հայ տղաների:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003-ից: Մրցույթին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2007-ին, իսկ 2010-ին մրցույթի հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը` «Մամա» երգով: Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը հյուրընկալում էր Հայաստանը, որտեղ հաղթեց Վրաստանը ներկայացնող «Candy» խումբն իր «Candy Music» երգով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ